Բագնայրի ավետարան
Բագնայրի ավետարան | |
---|---|
Տեսակ | ձեռագիր |
Հեղինակ | Իգնատիոս |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1232 թվական |
«Բագնայրի ավետարան», մագաղաթյա ձեռագիր, հայ գրչության և մանրանկարչության հուշարձան։ 1232 թվականին Հոռոմոսի վանքում գրել և նկարազարդել է Իգնատիոսը։ Ձեռագրի պատվիրատուն՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների քեռորդի պատրոն Խոռասը, մատյանը նվիրել է Բագնայրի վանքին (այստեղից էլ՝ անվանումը)։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքի է ընկնում վայելչագեղ երկաթագիր գրչությամբ:պահպանվել են երեք շքեղ անվանթերթեր, 135 լուսանցազարդեր և 145 զարդագրեր։ Ձեռագրից հանվել են տերունական մանրանկարներն ու խորանները։ 1960 թվականին ձեռք բերված պատառիկների թվում հայտնաբերվել է «Բագնայրի ավետարանի» չորս խորան։ Իգնատիոսի պատկերազարդած մատյանը պարունակում է զարդանկարչական մեծարժեք նմուշներ։ Կիրառելով հայ զարդանկարչության ավանդները՝ մանրանկարիչը մշակել է նոր ձևեր, հորինվածքներ։
Ավետարանը գրված է Խոռասի հանգուցյալ անդրանիկ որդու Սասնայի և վերջինիս մոր՝ Խութլու Խաթունի հիշատակին։ Գլխավոր հիշատակարանում ստացողն հայտնում է.
...ետոլ գրել ղ[սո]ւրբ Աւետարանս ի յիշատակ անդրանիկի իմոյ [Սասն]ային, եւ մաւր նորին Խութլու Խաթունին, եւ ինձ բազմամեղի, եւ ամուսնոյ իմոյ Զմրուխտ Խ[ա]թունին.. Եւ աւանդեցի զսա ի սուրբ մենաստանն ի Բագնայրն կոչեցեալ վանք[1]։ |
«Բագնայրի ավետարանը» 13-14-րդ դարերում երկու անգամ գերեվարվել է, սակայն անեցիները փրկագնել, նորոգել վերադարձրել են Բագնայր[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաթևոսյան Կ․, Չորս խորան «Բագնայրի ավետարանից», «ԼՀԳ», 1985, № 10: