Բաբուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաբուշան
օրիա՝ ବାବୁଶାନ୍ ମହାନ୍ତି
Ծնվել էհուլիսի 30, 1989(1989-07-30) (34 տարեկան)
ԾննդավայրԲհուբանեշվար, Հնդկաստան[1]
ԿրթությունKIIT?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Uttam Mohanty?, մայր՝ Aparajita Mohanty?

Բաբուշան Մոհանտի, (օրիա՝ ବାବୁଶାନ୍, հուլիսի 30, 1989(1989-07-30), Բհուբանեշվար, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան, որը հիմնականում նկարահանվում է օրիա լեզվով ֆիլմերում։ Հանդիսանում է նշանավոր դերասան Ուտտամա Մոհանտիի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբուշանը ծնվել է Օդիշա նահանգի մայրաքաղաք Բհուբանեշվարում՝ դերասան Ուտտամա Մոհանտիի և Ապարաջիտայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի միակ երեխան։ Ծննդյան ժամանակ նրա անունը եղել է Տանմայ։

2009 թվականին նա առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Հարա Պանտայկի Romeo – The Lover Boy ֆիլմում։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություններ և դարձել է նրա կարիերայի սկիզբը[2]։

2016 թվականին թողարկվել է Sweet Heart մարտաֆիլմը, որը պետք է թողարկվեր դեռևս 2014 թվականին[3]։

2017 թվականին թողարկվել է Sister Sridevi ֆիլմը, որի շնորհիվ դերասանը մեծ հաջողությունների է հասել։ Սակայն ֆիլմի գլխավոր դերում նկարահանվելու համար նա պետք էր իր քաշից կորցներ 25 կգ։ Դրանից հետո նա սկսել է համարվել այն քիչ դերասաններից մեկը, որոնք անկախ քաշից գլխավոր դերեր են խաղացել[4][5], После этого он стал суперзвездой Олливуда, обгоняя другого актёра Анубава Моханти[6]: Դրանից հետո նա դարձավ Օլլիվուդ կինոստուդիայի գերաստղ՝ շրջանցելով Անուբավա Մոհանտիին[6]։

Բաբուշանը հաճախ է նկարահանվում բնօրինակ սցենարներով գրված ֆիլմերում։ Նա համարվում է մեկն այն քիչ դերասաններից, որոնք երգում են իրենց ֆիլմերում։ Նա նաև համարվում է հնդկական դասական երաժշտության պրոֆեսիոնալ երգիչ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 6-ին Բաբուշանը ամուսնացել է Տրուպտի Սատապատհի հետ, որի հետ հանդիպել է դեռևս դպրոցական տարիներին[7][8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դեր
2009 Romeo - The Lover Boy Սանջայ Չոուդհուրի
2010 To Akhire Mu Սուրյա
2010 Prema Adhei Akshyara Ամար
2010 Sanju Aau Sanjana Սանջու
2011 Loafer Սանջու
2011 Chocolate Bunty/Dr Mohan Das
2011 143 I Love You Սանջայ
2011 Dosti Ակաշ
2011 Love Connection (բենգ.)
2012 Thukul Պանչամ
2012 Luchakali Տանմայ Մոհանթի
2012 Idiot: I Do Ishq Only Tumse Սանջու
2012 Love Master Ջիթ
2013 Deewana Deewani Սանջայ Սատպատհի
2013 Daha Balunga Omkar Mohanty
2013 Akhire Akhire Ռահուլ
2014 Lekhu Lekhu Lekhi Deli Սիդհարթ
2015 Jie Jaha Kahu Mora Dho Ռաջա
2015 Super Michhua Ռոմեո Պատաննայակ
2015 Bhala Pae Tate 100 Ru 100
2016 Tu Je Sei
2016 Jabardast Premika Չանդու
2016 Love Station Սանջայ Սատափատհի
2016 Love Pain Kuch Bhi Karega Սանջու
2016 Sweet Heart Շիվա/Ազֆար
2017 Dil Dewana Heigala Դիփակ
2017 Suna Pila Tike Screw Dhila Կունջա
2017 Sister Sridevi Սանջու
2017 Hero No. 1 Սամջիտ Մոհանտի
2018 Only Pyaar
2018 Sundergarh Ra Salman Khan Գիրիդհարի Պուրոհիտա
2018 Local Toka Love Chokha Ռադհե
2018 Sriman Surdas Շրիման Սուրդաս
2019 Ajab Sanju Ra Gajab Love Սանջու
2019 Golmaal Love

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Filmmaker who played mentor to several stars». www.telegraphindia.com. 2017 թ․ օգոստոսի 22.
  3. [1]
  4. «babushan his success starts in ollywood». odishatv.in. 2014 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. «losing weight». odishatv.in. 2019 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 «Becoming Superstar Of Ollywod». odishatv.in. 2019 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. «BABUSHAN MARRIES GIRLFRIEND TRUPTI». incredibleorissa.com. 2014 թ․ հուլիսի 7.
  8. «DAV PUBLIC SCHOOL, UNIT-VIII, Bhubaneswar». davunit8.org. 2017 թ․ օգոստոսի 22.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբուշան» հոդվածին։