Աքաղաղը և բոյարինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքաղաղը և բոյարինը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Միլչին
ՍցենարիստԻվան Իվանով-Վանո
ՀնչյունավորումԱվանգարդ Լեոնտև, Կլարա Ռումյանովա, Rodion Ovchinnikov?, Նիկոլայ Գրաբբե և Յուրի Կատին-Յարցև
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն562 վայրկյան
Թվական1986

Աքաղաղն և բոյարինը (ռուս.՝ Петух и боярин), նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ` ըստ ռուսական ժողովրդական «Աքաղաղն և ջրաղացքարը» հեքիաթի մոտիվների[1][2]։

Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես է խոսող և բարի աքաղաղը դաս տալիս չար բոյարինին և վերադարձնում է գողացված ջրաղացքարն իր օրինական տերերին` ծերունուն և ծեր կնոջը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ վաղուց ապրում էին մի ծեր կին և մի ծերունի։ Նրանք շատ աղքատ էին, հաց չունեին։ Մի օր նրանք անտառ են գնում և կաղին են տուն բերում։ Իսկ ծեր կինը մի կաղինը գցում է նկուղում։ Այն շուտով ծիլ է տալիս և արագորեն տարածվում է հատակով մեկ։ Ծեր կինը խնդրում է ծերունուն հատակը ջարդել, որպեսզի կաղնին աճի և դրանից կաղնիներ հավաքեն։ Ծերուկը հատակին, այնուհետև` տարիքում փոս է փորում։ Իսկ ծառն աճում և աճում է, ավելի ու ավելի է բարձրանում։ Ծերուկը վերցնում է պայուսակը և բարձրանում է կաղնու վրա` կաղին հավաքելու։ Նա բարձրանում է, բայց կաղնիներ չկան։ Դրա փխարեն ճյուղի վրա կարմիր-շիկակարմիր աքաղաղ է նստած է և ծերունուն ջրաղացաքար է տալիս. «Վերցրու ջրաղացքարերը, տար ծեր կնոջը։ Դրանք օգտակար կլինեն ձեզ համար»։ Ծերուկը նորից իջնում է դեպի խրճիթ և նրա հետ` նաև աքաղաղը։ Ծերուկ ջրաղացքարերը դնում է սեղանի վրա, իսկ ծեր կինը ցանկանում է պտտել դրանք։ Պտտում է, և դրանից թռչում են նրբաբլիթներ, հետո` կարկանդակներ, ավելի ու ավելի շատ։ Ծերերը ուրախանում են և բավականաչափ ուտում են։ Այդ ժամանակ նրանց մոտով անցնում էր բոյարինը։ Նա զգում է համեղ բույրը և մտնում է խրճիթ։ Կարկանդակներ ու նրբաբլիթներ ուտելուց հետո նա պահանջում է վաճառել ջրաղացքարերը։ Ծեր կինը հրաժարվում է և շրջվում։ Այդ ժամանակ բոյարին գողանում քարերը։ Ծերերը հուսահատվում են, իսկ աքաղաղը խոստանում է վերադարձնել գողացածն ու թռչում է բոյարինի հետևից։ Աքաղաղը թռչում է դեպի բոյարինի խրճիթ, նստում է դարպասի մոտ և բարձրաձայն բղավում. «Է՜յ, բոյարին։ Տուր մեր քարերը, որոնք դու հափշտակել ես ծերունուց և ծեր կնոջից»։ Բոյարինը հրամայում է ծառաներին ջրհորը գցել աքաղաքին։ Իսկ աքաղաղը խմում է ամբողջ ջուրը և նորից գոռում։ Այնուհետև բոյարինը խոհարարին հրամայում է բռնել աքաղաղին և տաք վառարան գցել։ Այդ ժամանակ աքաղաղը ջուրը լցնում է կրակի վրա, և ամբողջ մուրը թռչում է դեպի վերևի սենյակը, իսկ ինքը նորից բարձրաձայն բղավում է և վախեցնում է բոլորին։ Դրանից հետո վերցնում է ջրաղացքարերն ու թռչում դեպի ծերունու և ծեր կնոջ մոտ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Իվան Իվանով-Վանո
Կինոռեժիսոր, բեմադրող նկարիչ Լև Միլչին
Կոմպոզիտոր Յան Ֆրենկել
Կինոօպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ալեքսանդր Պանով, Տատյանա Պոմերանցևա, Մարինա Ռոգովա, Վալենտին Կուշներյով
Դերերը հնչյունավորել են Ավանգրադ Լեոնտև, Կլարա Ռումյանովա` ծեր կին, Ռադիյ Օվչիննիկով, Նիկոլայ Գրաբբ, Յուի Կատին-Յարցև
Նկարիչներ Իրինա Տրոյանովա, Տատյանա Իլինա, Ա. Կարասյովա, Տատյանա Կոլոսովա, Ա. Ռատկովսկայա
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Օլգա Վասիլենկո
Ռեժիսորի օգնական Օ. Ապանասովա
Նկարահանող խմբի տնօրեն Լիլիանա Մոնախովա

Վիդեոթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի «Հրաշք ջրաղացպանը», մաս 1 հավաքածուի մեջ, («Սոյուզմուլտֆիլմ», դիստրիբյուտոր «Սոյուզ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Конебаев Ы. Т. Обучение русскому языку на материале народной сказки «Петух и жерновцы» // Філалагічная адукацыя ў ХХІ стагоддзі: мова, літаратура, методыка, міжкультурныя камунікацыі : матэрыялы ІІ-й Міжнар. навук.-практ. канф. (18 красавіка 2018 г.) — Мінск: Беларус. дзярж. пед. ун-т, 2018
  2. Որոշ աղբյուրներում սխալմամբ նշված է «Աքաղաղ և կախարդական ջրաղաց» հեքիաթը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]