Արցախի փողոց (Աբովյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի փողոց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՇրջանԿոտայքի մարզ
Գտնվում էԱբովյան
Պատմական շրջանԿոտայք, Այրարատ
ՍկիզբՀատիսի փողոց
ԱվարտՍևանի փողոց

Արցախի փողոց, փողոց Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում[1]։ Փողոցը սկիզբ է առնում Հատիսի փողոցի վերջնամասից, ապա անցնելով՝ Հադրութ (նախկինում՝ 5-րդ միկրոշրջան) ու Շուշի (նախկինում՝ 6-րդ միկրոշրջան) թաղամասերով և 7-րդ և 8-րդ միկրոշրջաններով, հատվում և ավարտվում է Սևանի փողոցում[1]։ Փողոցը անվանակոչվել է 2022 թվականին՝ ի պատիվ Արցախի Հանրապետության[1]։

Փողոցի անվանակոչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մայիսի 7-ին Աբովյանի համայնքապետարանից հայտնում են, որ Աբովյան համայնքի ավագանու՝ մայիսի 6-ին կայացած արտահերթ նիստում ընդունվել է համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի նախաձեռնած որոշումների նախագծեր, որոնցից մեկով, Աբովյան քաղաքի 5-րդ և 6-րդ միկրոշրջաններին հարող փողոցը, սկսած Հատիսի փողոցի վերջնամասից մինչև Սևանի փողոցի հետ հատումը, անվանակոչել «Արցախի փողոց»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Հադրութ թաղամաս», «Շուշի թաղամաս»․ Աբովյանի համայնքապետի որոշումն ընդունվել է». iravaban.net. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.