Արցախի Հանրապետության անկախության հանրաքվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի անկախության հանրաքվե
«Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»[1]։
Ամսաթիվդեկտեմբերի 10, 1991
Արդյունքներ
Քվեներ %
Այո 108 615 99,01%
Ոչ 1088 0,99%
Այլ %
Վավեր քվեներ 109 703 82,90%
անվավեր կամ չօգտագործված ձայներ 24 0,02%
Ընդհանուր քվեներ 132 328 100.00%
Գրանցված քվեարկողներ/մասնակցություն 82,17%
Աղբյուր՝ Direct Democracy

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։ Որոշվում էր Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Անցկացվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հարակից Շահումյանի շրջանի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի Գեյգյոլի շրջանի մի մասի տարածքներում։ Հանրաքվեն բոյկոտել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը, որոնք կազմում էին ինքնահռչակ հանրապետության բնակչության 20 %-ը։

Պատրաստումը, անցկացումն ու հանրաքվեի արդյունքների ամփոփումը իրանակացվեց ըստ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրաքվեի անցկացման ժամանակավոր կանոնակարգի»։ Որոշումը համարում են ընդունած, եթե նրա օգտին քվեարկում են ընտրողների ամենաքիչը 2/3 մասը, իսկ ընտրողների մասնակցությունը պետք է կազմի ամենաքիչը 50%։

Քվեաթերթիկները պարունակում էն հարցը հայերեն, ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով, ինչպես նաև «ԱՅՈ» ու «ՈՉ» բառերը (անցանկալին պետք էր ընդգծել)։

Հանրաքվեի անցկացման ընթացքին հետևում էր անկախ դիտորդների խումբը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն ամփոփեց համապատասխան Ակտում։ Դիտորդները ներկա էին գտնվել Հանրապետության բոլոր 30 ընտրատեղամասերում, և եզրակացրել, որ հանրաքվեն անցկացվել էր այդ պահին գործող օրենքներին համապատասխան և արտացոլում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը։

Քվեարկության գործընթացի լուսաբանման համար ԼՂՀ էին ժամանել «Радио России», «Эхо Москвы», «Известия», «Московские новости», «Мегаполис-экспресс», «Столица», «Панорама», «Լիտերատուրնայա գազետա», «Le Quotidien de Paris», «France-Presse», մի շարք այլ պարբերականների ու գործակալությունների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի հեռուստաընկերությունների լրագրողներ և թղթակիցներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]