Արջուկը ճանապարհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջուկը ճանապարհին
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՌասա Ստրաուտմանե
ՍցենարիստՌոման Կաչանով և Հենրիխ Սապգիր
ԵրաժշտությունՎլադիմիր Դաշկևիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1965

«Արջուկը ճանապարհին» (ռուս.՝ «Медвежонок на дороге»), խորհրդային մուլտֆիլմ՝ ստեղծված Ռասա Ստրաուտմանեի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1965 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիս է փոքրիկ արջուկներին կերակրելու ժամանակը, սակայն պարզվում է, որ մեղրը հատել է։ Նրանց մայրը զանգահարում է բարեկամին և խնդրում, որ նա մեղր բերի երեխաների համար, բայց նա հիվանդության պատճառով այդ գործը հանձնարարում է իր որդուն, որը շատ բարի սիրտ ուներ։ Եվ արջուկը ճանապարհ է ընկնում մեղրի մի մեծ տակառիկ ձեռքին։ Նա շատ հաճախ հանդիպում է կենդանիների, որոնք մեքենայով անցնում իր կողքով, բայց ոչ ոք չի կանգնում նրան օգնելու։ Միայն հեծանիվով գնացող ոզնին է արջուկին առաջարկում իր օգնությունը, և նրանք տակառիկը հազիվ հասցնում են տեղ։ Արջուկը հետո հասկանում է, որ կենդանիները դառնում են ճիշտ այնպիսին, ինչպես որոշ մարդիկ են, որոնք նույնիսկ չեն կարող օգնել միմյանց իրենց հպարտության պատճառով։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Ռոման Կաչանով, Հենրիխ Սապգիր
Ռեժիսոր Ռասա Ստրաուտմանե
Նկարիչներ Ռոզալիա Զելմա, Բորիս Ակուլինիչյով
Կոմպոզիտոր Վլադիմիր Դաշկևիչ
Օպերատօր Վլադիմիր Սարուխանով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Մուլտիպլիկատորներ Մարինա Զուբովա, Յուրի Կուզյուրին, Անատոլի Աբարենով, Վյաչեսլավ Շիլոբրեև
Ֆիլմի տնօրեն Նաթան Բիտման
Տիկնիկները պատրաստել են Պավել Գուսև, Օլեգ Մասաինով, Վլադիմիր Շաֆրանյուկ, Բորիս Կարավաև, Սվետլանա Զնամենսկայա, Իրինա Մաքսիմովա, Ռոման Գուրով (ղեկավար)

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է VHS և DVD կրիչներով մուլտֆիլմերի հավաքածուներում․

  • Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video, 1990-ական թվականներ, VHS
  • «Սոյուզմուլտֆիլմ» հավաքածու № ?, Союз Видео, 1990-ական թվականների կեսերի թողարկում,
  • «Քեռի Ստյոպան՝ միլիցիոներ», «Սոյուզմուլտֆիլմ», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝

«Քեռի Ստյոպան` միլիցիոներ» (ռուս.՝ «Дядя Стёпа — милиционер», 1964), «Վտանգավոր չարաճճիություն» (ռուս.՝ «Опасная шалость», 1954), «Հետքեր ասֆալտի վրա» (ռուս.՝ «Следы на асфальте», 1964), «Следопыт» (1963), «Արջուկը ճանապարհին» (1965), «Կարելին ու Չի կարելին (ռուս.՝ «Можно и нельзя», 1964), Խիզախ տեսուչ Մամոչկինը» (ռուս.՝ «Бравый инспектор Мамочкин», 1977), «Ճանապարհային հեքիաթ» (ռուս.՝ «Дорожная сказка», 1981)[2],

  • «Ոզնի գումարած կրիա» (ռուս.՝ «Ёжик плюс черепаха»), «Սոյուզմուլտֆիլմ», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝

«Ոզնի գումարած կրիա» (ռուս.՝ «Ёжик плюс черепаха», 1981), «Կռվարար արջուկը» (ռուս.՝ «Мишка-задира», 1955), «Արջուկը ճանապարհին» (1965), «Жу-жу-жу» (1966), «Կապիկը Սարուգասիմա կղզուց» (ռուս.՝ «Обезьяна с острова Саругасима», 1970), «Կանաչ ծղրիդ» (ռուս.՝ «Зелёный кузнечик», 1972), «Մկնիկն ու կարմիր արևը» (ռուս.՝ «Мышонок и красное солнышко», 1986)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]