Արշալույս Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշալույս Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5 (18), 1911 (113 տարեկան) |
Մասնագիտություն | գինեգործ |
Արշալույս Սերոբի Ղուկասյան (05(18) ապրիլի, 1911, Նորաշեն (Նախիջևան) – մահվան թվականն անհայտ է), հայ գինեգործ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1969)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշալույս Ղարիբյանը ծնվել է 1911 թվականի ապրիլի 05(18)-ին Նախիջևանի Նորաշեն գյուղում։ 1935 թվականին ավարտել է Ղազախստանի պետական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1962-1981 թվականներին եղել է Չիմքենդի մարզային գյուղատնտեսական պետական կայանի բաժնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են Ղազախստանի հարավում խաղողի տեղաբաշխման, մասնագիտացման ու սորտաշրջանացման խնդիրներին։
Համահեղինակ է «Խաղողը Ղազախստանի հարավում» (1975, ղազախերեն) գրքի։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виноградарство Южного Казахстана, Чимкент, 1961.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |