Արմեն Տատինցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Տատինցյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1981(1981-10-04) (42 տարեկան)
Ծննդավայր Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Դիրք պաշտպան

Արմեն Տատինցյան (հոկտեմբերի 4, 1981(1981-10-04), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի պաշտպան։ Հանդիսանում է թիմի ավագը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Տատինցյանն այն ֆուտբոլիստն է, որը հավատով ու ճշմարտությամբ ծառայում է մեկ ակումբի։ Այդ ակումբը Կապանի «Գանձասարն» է։ 2001 թվականին Տատիցյանը իր նորամուտը նշել է «Լեռնագոտի»-ում։ 2004 թվականի սկզբին, առաջնության մեկնարկից առաջ, ակումբը հայտնվել էր ճգնաժամային իրավիճակում։ «Լեռնագործ» անունը տրվել է «Արարատին», իսկ ակումբը վերածվել է «Գանձասարի», որը սկսել է խաղալ Առաջին լիգայում։ Տատինցյանը, չնայած ակումբի խնդիրներին, շարունակում էր խաղալ թիմում։ Իր նվիրումով իրավունք է նվաճել կրելու կապիտանի թևկապը։ 2008 թվականին թիմի հետ դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ հաջորդ մրցաշրջանում նորամուտը նշել է եվրագավաթներում, որտեղ «Գանձասարը» 0:6 հաշվով պարտվել է հոլանդական «Բրեդեին», իսկ 0:2 հաշվով՝ տանը։ Եթե 2004 թվականից հաշվի առնենք «Գանձասարի» պատմությունը, ապա Տատինցյանը դարձավ այն ֆուտբոլիստը, որը «Գանձասարի» 100-րդ գոլը խփեց Պրեմյեր լիգայում։ Դա տեղի ունեցավ 2010 թվականի առաջնության 10-րդ տուրում[1]։ Իսկ եթե պատմությունը հաշվի առնենք 1963 թվականից, ապա այդ խաղացողը Արտյոմ Բերնեցյանն է։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի նոյեմբերի 19-ի տվյալների

Ակումբ Ժամանակաշրջան Մրցաշար Գավաթ Եվրոգավաթ Բոլորը
Մրցախաղեր Գոլեր Մրցախաղեր Գոլեր Մրցախաղեր Գոլեր Մրցախաղեր Գոլեր
Գանձասար 2001 16 0 0 0 0 0 16 0
2002 21 0 0 0 0 0 21 0
2003 22 1 0 0 0 0 22 1
2004 28 3 0 0 0 0 28 3
2005 ? ? ? ? 0 0 ? ?
2006 9 0 0 0 0 0 9 0
2007 26 0 1 0 0 0 21 0
2008 23 0 4 0 0 0 27 0
2009 19 1 2 0 2 0 23 1
2010 22 1 2 0 0 0 24 1
2011 24 0 3 0 0 0 27 0
2012/13 0 0 0 0 0 0 0 0
Բոլորը 210 6 12 0 2 0 224 6
Ամբողջ կարիերայի ընթացքում 210 6 12 0 2 0 224 6

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր 2008, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10-й тур: Review» (ռուսերեն). Armsport.am. 2.12.2009. Վերցված է 10.12.2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]