Արմեն Ռոնով (Մկրտչյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Ռոնով
Ծնվել է1971
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ և նկարիչ

Արմեն Ռոնով (Մկրտչյան) (1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Ռոնովը ծնվել է 1971 թվականին Երևանում[1]։ Ավարտել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը, 1996 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ստացել դրամատիկական թատրոնի ռեժիսորի որակավորում։ Ֆլորենցիայում ուսումնասիրել է գծանկարի և նկարազարդումների արվեստը, գեղարվեստական պատկերների ձևավորումն ու կառուցումը և իր ֆիլմերում օգտագործում է գրաֆիկական արտահայտչամիջոցներ՝ ուրվագծեր, նրբագծեր, գունաբծեր, հանքաներկեր, որոնցով պատկերը ստանում է վառ գունային կամ նրբերանգային հարաբերակցություն[2]։

1999 թվականին «Ահա կույսը արգանդում» վավերագրական-հեղինակային ֆիլմով որպես նկարիչ, ռեժիսոր և սցենարիստ մուտք է գործել կինո։ Նրա առաջին ռեժիսորական աշխատանքը «Ամեն» վավերագրական ֆիլմն է (2000)։ «Պոպրիշչինը» (2007) Արմեն Ռոնովի խաղարկային դեբյուտն է, որն արժանացել է ազգային և երկու միջազգային մրցանակների։

2014 թվականին Արմեն Ռոնովի գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը կայացել է Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանում[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ
  • Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ
  • Կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի անդամ

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Տարի Մրցանակ
Ահա, կույսը արգանդում 1999
Ամեն 2000
Ուրվականը 2001
Նարեկ 2002
Գրիգոր 2003
8/34 քարոզ 2004
Վհուկների որս 2005
Ֆելիքս 2006
Սպերանցա 2007
Պոպրիշչին 2007
Աննա Կարենինա 2009 Սանկտ-Պետերբուրգի ամենամյա «Ուղերձ մարդուն»
միջազգային կինոփառատոնի մրցանակ
Կրքեր ըստ Գրիգորի 2011
Իմ Փոքրիկ իշխանը 2012
Ձմեռվա խնձոր[4] 2012
Շուշանաբույր խանձարուրը[5] 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայրենիքը մշակույթն է
  2. «Ռեժիսոր Արմեն Ռոնովը «Քաջ Նազար» ֆիլմում հոգևորականին ներկայացնելու է որպես շեկ սատանա». Կինոաշխարհ.
  3. Ռեժիսոր և նկարիչ Արմեն Ռոնովի աշխատանքների ցուցահանդեսը՝ Մանկական ստեղծագործության թանգարանում(չաշխատող հղում)
  4. Ձմեռվա խնձոր(չաշխատող հղում)
  5. «Շուշանաբույր խանձարուրը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]