Արմեզերգյադուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմեզերգյադուկ, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Բյուրակն-Մնձուրյան լեռների կենտրոնական հատվածում, Քղի գյուղաքաղաքից մոտ 25 կմ հյուսիս-արևմուտք։ Այդտեղով անցնում է Արածանիի հովտից դեպի արևմուտք Եփրատ տանող ճանապարհներից մեկը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 469 — 992 էջ։