Արման (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմանը Հերման անվան փոփոխված ձևն է։ Չնայած այն ծագումով անգլոգերմանական է, բայց կարող է ունենալ տարբեր նշանակություններ և արտասանության ձևեր` կախված տարածաշրջանից։

Դրա սկզբնական նշանակությունն էր «բանակի տղամարդ» և ծագում էր գերմաներեն «բանակ» նշանակող "Heri" արմատից` զուգակցված «Man» արմատի հետ, որը նշանակում է մարդ, տղամարդ։

Տարբեր տարածաշրջաններ[խմբագրել]

Իրան և Աֆղանստան[խմբագրել]

Պարսկերենում Արմանը տղայի անուն է, որը նշանակում է «իդեալ», «երազանք», «նպատակակետ» և «ձգտում»:

Հայաստան[խմբագրել]

Համաձայն հայերի` անունը ծագում է հայերեն «արի» և նախահնդեվրոպական «man» (մարդ, տղամարդ) բառերից։ Այնուամենայնիվ կան նաև անվան այլ մեկնաբանություններ։ Օրինակ` դա նշանակում է հայ տղամարդ (Ar+man)։ Մեկ այլ մեկնաբանությամբ Արմանը նշանակում է «զարմանք, անակնկալ»` հայերեն զարմանք բառից. զ (նախածանց) + արման + ք (հոգնակիակերտ վերջածանց).

Ռուսաստան[խմբագրել]

Ղազախստան[խմբագրել]

Ղազախերենում Արման անունը նշանակում է «երազ, երազանք»:

Թուրքիա[խմբագրել]

Թուրքերենում անվան նշանակությունը տարբեր է` կախված սեռից։ Եթե անձը տղամարդ է, անունը նշանակում է «մեծարգո անձ, վստահելի մարդ»: Իսկ եթե անձը կին է, անունը նշանակում է «Սուրբ երազանք»: