Արկբալիստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արկբալիստա (արկբալլիստա, տոքսոբալլիստա), միջնադարյան երկթևանի դեֆորմացիոն նետողական մեքենա, որն իրենից ներկայացնում է մեծ հաստոցավոր աղեղնազեն՝ հրետանային սայլի վրա։ Հարմարեցված է ինչպես նետերով, այնպես էլ քարե կամ կապարե գնդերով կրակելու համար[1][2][3][4][5]։

Արկբալիստայի սխեմատիկ պատկեր
Պողպատե աղեղով արկբալիստ

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկբալիստան կառուցվածքով նման է արբալետին։ Փայտե կամ պողպատե աղեղը, որի երկարությունը հասնում էր մինչև 3,5 մ, ամրացված է մեծ փայտե հրացանակոթին, որն իր հերթին տեղավորված է մեծ տրամագծով երկանիվ փայտե հրետանայի սայլի վրա։ Ձգանի լարումն իրականացվել է հենոցին ամրացված արգելակի օգնությամբ[1][2][4][5]։.

Արկբալիստան կարող էր կրակել ինչպես սովորական կամ «կարրո» նետերով, այնպես էլ փոքր քարերով և պողպատե գնդաձև արկերով։ Վերջին դեպքում նախապես ձգանին ամրացվել է փայտե սրածայր սռնին, որն առջևի մասում ուներ թասի նմանվող դետալ[1][2][4][5]։

Լ. դա Վինչիի նախագծած մեծ արկբալիստը, որի հրետանային հզորությունը պետք է համադրվեր վառոդով հրետանու հզորությանը

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկբալիստան տեղափոխվել է դաշտային զորքերի հետ՝ դառնալով դաշտային հրետանու միջնադարյան անալոգը[1][2]։

Մասսայական մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ստեղծված Բոլլերբուրգ (անգլ.՝ Ballerburg) համակարգչային խաղում որպես հատուկ զենք ներկայացվել է «արկբալիստան», որը Լեոնարդո դա Վինչիի նախագծած զենքի ակնհայտ ճշգրիտ կրկնօրինակն էր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Токсобаллиста // Энциклопедия военных и морских наук / Под ред. Г. А. Леера. — СПб.: Тип. В. Безобразова и Комп., 1895. — Т. 7 (Русско-турецкая война 1828-29 гг. — Тяжущиеся). — С. 497. — 641 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Аркбалисты // Военная энциклопедия / Под ред. В. Ф. Новицкого и др.. — СПб.: т-во И. В. Сытина, 1911. — Т. 3. — С. 26. — 384 с.
  3. Дмитрий Уваров. (2004). «2. Классификация и терминология». Средневековые метательные машины западной Евразии. ХLegio 2.0 — военно-исторический портал античности и средних веков. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 Волковский Н. Л. Арбалет // Детская военная энциклопедия / сост. Н. Л. Волковский. — СПб.: Олма-Пресс, Полигон, 2001. — Т. 1. — С. 219—223. — 656 с. — 20 000 экз.
  5. 5,0 5,1 5,2 Трубников Б. Г. Аркебуз // Метательное оружие: Словарь-справочник / ред. Е. Мигунова. — СПб.: Амфора, 2004. — С. 14. — 150 с. — 5000 экз. — ISBN 5-94278-644-5
  6. RiP.MANiAK Ballerburg // Мой компьютер игровой : журнал. — 13 января 2003. — В. 1—2 (59—60). — С. 20—22. Архивировано из первоисточника 29 Նոյեմբերի 2008.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Волковский Н. Л. Детская военная энциклопедия / сост. Н. Л. Волковский. — СПб.: Олма-Пресс, Полигон, 2001. — Т. 1. — 656 с. — 20 000 экз.
  • Трубников Б. Г. Метательное оружие: Словарь-справочник / ред. Е. Мигунова. — СПб.: Амфора, 2004. — 150 с. — 5000 экз. — ISBN 5-94278-644-5