Արծիվ (թերթ, Մոնրեալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծիվ

«Արծիվ» («Ardziv», «Արծիւ»), ազգային, քաղաքական, երիտասարդական եռամսյա թերթ։ ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1991-1992 թվականներին Մոնրեալում։ Խմբագրակազմ՝ Շողեր Մարգարյան, Լիլիթ Սարաֆյան, Ծովինար Տեր-Խաչատուրյան։ Վերահրատարակվում է 2012 թվականից՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն։

Անդրադառնում է Սփյուռքի, մասնավորապես՝ կանադահայ երիտասարդության խնդիրներին, Հայ դատին, հայոց պատմությանը, հայ մշակույթին, Հայրենիք-Սփյուռք կապերին։ Տպագրում է նյութեր Հայաստանում և Արցախում տեղի ունեցող հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կարևոր իրադարձությունների մասին։

Տարածվում է Տորոնտոյի, Մոնրեալի, Լավալի, Քեմբրիջի, Սենտ Գաթյինզի, Համիլտոնի հայկական կենտրոններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։