Արգենտինական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգենտինայի թատրոն, ստեղծվել է 19-րդ դարի վերջին տասնամյակում, և ունի չափազանց ժողովրդական բնութագիր։ Այստեղ համադրվել են դրամատիկական այնպիսի ստեղծագործությունների տարրերը, ինչպիսիք են մնջախաղը, ֆարսը (զավեշտախաղ) և քննադատական մենախոսությունը։ Թատրոնը յուրահատուկ է եղել արտահայտության միջոցներով, հատկապես մեկ գործողությամբ կոմիկական պիեսով (գրոտեսկ

Գաղութային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածքում, որտեղ գտնվում է Արգենտինան, ի տարբերություն Ամերիկայի մյուս շրջանների, տեղացի ժողովուրդների մոտ թատերական գործողությունների արտահայտություններ չեն դրսևորվել, բացի պարերից և կրոնական ծիսակատարություններից[1]; 1783 թվականի նոյեմբերի 30-ին Խուան Խոսե դե Վերտիզը պատվիրում է Կատակերգության տուն կառուցել Բուենոս Այրեսում, քանի որ թատրոնին քաղաքական գործիչները վերաբերվում էին որպես քաղաքակրթության, լեզվի, սովորույթների լավագույն դպրոցներից մեկին։ Այն անհրաժեշտ էր քաղաքացիների համար, որոնք զուրկ էին զվարճանքներից։ Առաջին դահլիճը, որ գոյություն ուներ Բուենոս Այրեսում, գտնվում էր Սան-Կառլոս և Սան-Խոսե փողոցների անկյունում՝ այժմյան Ալսին և Պերու փողոցում և հայտնի էր որպես Ռանչիերա թատրոն։ Թատրոնը գործել է մինչև 1792 թվականը, մինչև որ կրակն ամբողջովին ոչնչացրել է այն։ Խուան Մարիա Գուտերրեսը նշում է, որ Ռանչիերա թատրոնը այրվել է 1792 թվականի օգոստոսի 16-ի գիշերը։

Կաթոլիկ հոգևորականությունը համակրանք չուներ Ռանչիերա թատրոնի գործունեության հանդեպ, քանի որ այն համարում էր մեղքերով լի։ Թատրոնի այրվելուց հետո ամեն տարի (որպես հարգանքի տուրք թատրոնին) նոյեմբերի 30-ը նշվում է որպես թատրոնի ազգային տոն։ Խունին մշակութային կենտրոնը կրում է արգենտինյան առաջին կոլիզեումի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. cita libro|apellidos=Ordaz|nombre=Luis|título=Breve historia del teatro argentino tomo 1- de la revolución a Caseros|año=1962|editorial=Editorial universitaria de Buenos Aires|ubicación=Buenos Aires

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]