Արբանա Ջարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արբանա Ջարա
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրԿոսովո
Քաղաքացիություն Ալբանիա
Մասնագիտությունլրագրող
ԿուսակցությունԿոսովոյի դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ

Արբանա Ջարա (ալբ․՝ Arbana Xharra), ալբանացի հետաքննող լրագրող Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետությունից։ Իր պրոֆեսիոնալ աշխատանքի համար բազմիցս արժանացել է մրցանակների։ 2015 թվականին ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից արժանացել է «Խիզախ կանայք միջազգային մրցանակին»։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբանա Ջարան որպես լրագրող հանդես է գալիս 2001 թվականից[1]։ 2006-2007 թվականներին աշխատել է Կոսովոյում ստեղծված առաջին անկախ Koha Ditore թերթում[2]։ Ջարան եղել է Balkan Insight հրապարակման հեղինակը, Zëri թերթի կոսովական հրատարակման գլխավոր խմբագիրը։

Հետաքննող լրագրող[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Արբան Ջարայի՝ ժողովրդավարության զարգացումն անհնար է առանց լրատվամիջոցների սոցիալական կարևոր խնդիրները հետաքննելու իրավունքի[3]։ Այսպիսով, նա իր աշխատանքում անդրադառնում է առկա բազմաթիվ հարցերի։ 2006 թվականին Ջարան ուսումնասիրել է կառավարության ծախսային հաշվետվությունները և ֆինանսական մեքենայությունները[4], 2007 թվականին ուսումնասիրել է գնաճի և սննդի պակասի պատճառները[5], 2010 թվականին ստուգել է Telecomi i Kosovës պետական հեռահաղորդակցային ընկերության ակտիվների օգտագործումը։ Նրա ուշադրության կենտրոնում են նաև եղել բիզնեսի և քաղաքականության հարաբերությունները։ 2012 թվականին Ջարան ներգրավվել է դատական գործընթացում, երբ հրապարակել է կառավարությունում կոռուպցիայի մասին հաշվետվությունը, տեղական բիզնեսի կապերը քաղաքական գործիչների հետ[6]։ Դատարանն արդարացրել է նրան՝ նշելով, որ հետևել է Կոսովոյի տպագիր լրատվամիջոցների էթիկայի կանոններին[7]։

18 ամսվա ընթացքում՝ սկսած 2012 թվականից, Ջարան նախկին Հարավսլավիայում ուսումնասիրել է սոցիալիստական վարչակարգի անկումից հետո կրոնական գործունեության աճը[8]։ Նա հաղորդել է կրոնական ծայրահեղականության և հասարակության վրա դրա ազդեցության մասին։ Ջարան հայտնաբերել է Կոսովոյում իսլամական ծայրահեղականների կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Գործառնական և ֆինանսական կապերի բացահայտումը օգնեց կառավարությանը այդ խնդիրը հաղթահարելու համար, սակայն Ջարան բախվել է սպառնալիքների և իր հեղինակության համար հանրային հարձակումների։ Ջարան դրանց մասին տեղեկացրել է ոստիկանությանը, սակայն դա չի հանգեցրել պատշաճ արդյունքի[9]։

2017 թվականի մայիսի 13-ին Արբանա Ջարան հարձակման է ենթարկվել, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Ավելի վաղ հաղորդվել էր նույն տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լրագրողի Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունից ընտրվելու մտադրության մասին[10]։

Քաղաքական միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 9-ին Ջարան հրաժարական է տվել Zëri-ից և դարձել Կոսովոյի դեմոկրատական կուսակցության անդամ։

Պարգևներ և մրցանականեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբանա Ջարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մրցանակի եռակի հաղթող է Կոսովոյում կոռուպցիայի վերաբերյալ իր հոդվածների համար (2006, 2007 և 2008 թվականներին)։ 2012 թվականին Բալկանյան լրագրողական համայնքի կողմից պարգևատրվել է Կոսովոյում իսլամի հանդեպ փոփոխվող վերաբերմունքի ուսումնասիրման և լրագրողական հմտությունների համար[11]։ 2013 թվականին KOHA խմբի կողմից արժանացել է «Rexhai Surroi» մրցանակի ծայրահեղականության մասին հոդվածների համար և INPO Ferizaj կողմից Stirring Up Debate մրցանակի[12][13] կրոնական ծայրահեղության վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպման համար։ 2015 թվականին դարձել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Խիզախ կանայք միջազգային մրցանակի» դափնեկիր[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Flet gazetarja Arbana Xharra: Ekstremistet islamike më kanë kërcënuar me djemtë e mi». Koha Jone. 10 марта 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 21 марта 2017-ին.
  2. «KOHA Ditore Online». online.koha.net. KOHAnet. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 21 марта 2017-ին.
  3. «Wave of threats against print media journalists». Reporters Without Borders. 10 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 21 марта 2017-ին.
  4. Xharra, Arbana (17 октября 2006). «Kosovo report lifts lid on officials' lavish lifestyle». Balkan Insight. Վերցված է 21 марта 2017-ին.
  5. Leviev-Sawyer, Clive (23 ноября 2007). «INSIGHT: The Kosovo formula?». Sofia, Bulgaria: The Sofia Echo. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 21 марта 2017-ին.
  6. «Returning to the lawsuit against Arbana Xharra». Reporters Without Borders. 16 октября 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 21 марта 2017-ին.
  7. Hoxha, Donjetë (2013 թ․ հունվարի 21). «Zhugolli Humb Gjyqin Ndaj Gazetares Arbana Xharra». Jeta në Kosovë. Վերցված է 21 марта 2017-ին.
  8. Xharra, Arbana (24 декабря 2012). «Fissures in the Faith: Rise of Conservative Islamists Alarms Kosovans». Balkan Insight. Վերցված է 21 марта 2017-ին.
  9. Human Rights Watch, "A Difficult Profession.
  10. «В Приштине избита косовская журналистка Арбана Ксарра». Радио «Свобода». 13.5.2017.
  11. «Balkan Fellowship for Journalistic Excellence: 2012 Fellows». birn.eu.com. birn.eu.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 21 марта 2017-ին.
  12. «Two Awards for BIRN Fellowship Alumna Arbana Xharra». Balkan Fellowship for Journalistic Excellence. 27 декабря 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 21 марта 2017-ին.
  13. «Historiku». inpo-ks.org. Progress Initiative. Վերցված է 21 марта 2017-ին.
  14. «Arbana Xharra, wins the Secretary of State's IWOC award». RTK Live. 2015 թ․ մարտ. Վերցված է 21 марта 2017-ին.