Արարատի-1 (սերկևիլենու սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատի-1 (սերկևիլենու սորտ)

«Արարատի-1», սերկևիլենու հայկական սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակվում է հիմնականում Արարատյան դաշտավայրի, նրա նախալեռնային գոտու և հյուսիսարևելյան (Նոյեմբերյանի տարածաշրջան) գյուղատնետսական գոտիներում։

Ծառը թույլաճ է, կլորավուն կամ լայն, փռված սաղարթով։ Պտղաբերությունը՝ տնկման 2–3-րդ տարուց։

Պտուղը՝ միջին մեծության (170գ), կլորավուն կամ տափակ կլորավուն, թույլ նիստավոր, թեք հիմքով։ Մաշկը՝ ամուր, հարթ, փայլատ, բաց դեղնավուն, կանաչ երանգով, մոխրադեղնավուն կամ մոխրագույն թավով։ Պտղամիսը՝ դեղին կամ բաց դեղին, պինդ, կռճիկային, թթվաշաքաղցր, միջին տտիպությամբ, ուժեղ բույրով, օդում՝ գորշացող։

Պտուղների հասունանում են հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին։ Բերքատվությունը՝ 150ց/հա։

Լավագույն փոշոտիչներն են Մեղրինկա և Անի սորտերը։

Համեմատաբար դիմացկուն է հիվանդությունների, վնասատուների և ցրտերի նկատմամբ։

Համապիտանի օգտագործման սորտ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։