Ատամնամշակման գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատամնամշակման գործիքներ, ատամնանիվների ու որդնակային անիվների ատամները և որդնակների գալարները մշակող գործիքներ։

Աշխատանքի պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ աշխատանքի պայմանների, ատամնամշակման գործիքները լինում են՝

  • սև մշակման,
  • մաքուր մշակման
  • վերջնամշակման,

ըստ աշխատանքի սկզբունքի՝

  • պատճենահանման
  • շրջագլորման եղանակով աշխատող։

Պատճենահանման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եղանակը համեմատաբար փոքր ճշգրտություն ունի և հիմնականում կիրառվում է ոչ կարևոր փոխանցումների ու մեծ մոդուլի ատամնանիվների մշակման համար։ Այս եղանակով աշխատող ատամնամշակման գործիքների կտրող եզրերն ունեն նույն պրոֆիլը, ինչ որ մշակվող ատամի գոգավորությունը։

Դրանք են՝

  • սկավառակային ու մատային ֆրեզները,
  • ատամնամշակման գլխիկները,
  • միջաձգիչները և այլն։

Շրջագլորման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագլորման եղանակը ավելի մեծ ճշգրտություն ունի և բարձր արտադրողական է, որի շնորհիվ ավելի լայնորեն է տարածված։ Այս դեպքում օգտագործվում են կտրիչային գլխիկներ, որդնակային ֆրեզներ, թործիչներ, սկավառակային ու ձողային շևերներ, ատամնամշակման սանրեր, հարթ ու կոնական հղկասկավառակներ, որոնց կտրող եզրերը պրոֆիլավորված են մշակվող ատամի ձևին համապատասխան։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնամշակման գործիքները պատրաստվում են արագահատ պողպատներից կամ կարծր համաձուլվածքների թիթեղներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 651