Ատամնաբույժի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատամնաբույժի արկածները
ռուս.՝ Похождения зубного врача
Երկիր ԽՍՀՄ
Ժանրհումորային դրամա
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷլեմ Կլիմով[1]
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոլոդին
ԴերակատարներԱնդրեյ Մյագկով
ՕպերատորՍամուիլ Ռուբաշկին
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն82 րոպե[2]

«Ատամնաբույժի արկածները» (ռուս.՝ «Похождения зубного врача»), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Էլեմ Կլիմովը։ Ֆիլմը թողարկվել է սահմանափակ վարձույթում (1967 թվական, 78 օրինակ), որի հետո չի ցուցադրվել, որովհետև գրաքննությունը ֆիլմում խորհրդային իրականության ծաղրերգություն է տեսել[3]։ Վերաթողարկումը տեղի է ունեցել 1987 թվականին։

Նովելա Մատվեևայի և Յուլիա Կիմի մի քանի երգեր ֆիլմում կատարում է Ալիսա Ֆրեյնդլիխը կիթառի նվագակցությամբ։ Ֆիլմը նկարահանվել է Կալուգայում։ Հենց այս ֆիլմում է կայացել Անդրեյ Մյագկովի կինոնորամուտը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ուղարկվելով մի փոքր քաղաք՝ երիտասարդ ատամնաբույժ Սերգեյ Չեսնոկովը (Անդրեյ Մյագկով) հայտնաբերում է առանց ցավ պատճառելու ատամները հեռացնելու զարմանալի ունակություն։ Հասարակության կողմից նման տաղանդը միանշանակ չի ընդունվում, որի արդյունքում Չեսնոկովի կյանքում տարբեր հուզիչ իրադարձություններ են տեղի ունենում։

Երիտասարդ տաղանդավոր բժշկի մասին լուրն անմիջապես տարածվում է, և Չեսկովի մոտ հիվանդների հերթեր են գոյանում, ի տարբերություն իր գործընկերների։ Գործընկերների մոտ Չեսնոկովի տաղանդը նախանձ է առաջացնում, սակայն նրանք տարբեր կերպ են արձագանքում։ Օրինակ, եթե փորձառու բժիշկ Ռուբախինը որոշում է գնալ աշխատելու մեկ այլ քաղաքում, բժիշկ Լաստոչկինան (Վերա Վասիլևա) սկսում է ինտրիգ հյուսել Չեսնոկովի դեմ, որի արդյունքում գալիս է հատուկ հանձնաժողով։ Չեսնոկովը չի համարձակվում հանձնաժողովի ներկայությամբ հեռացնել Մաշայի ատամը և նրան ուղարկում է մարզային պոլիկլինիկա։ Հանձնաժողովը ճիշտ է համարում այդ որոշումը, սակայն այն ճակատագրական է դառնում Մաշայի համար. մարզային կենտրոն մեկնելու պատճառով տեղի չի ունենում նրա հարսանիքը։

Այս դեպքի պատճառով կորցնելով ատամներն առանց ցավի հեռացնելու ունակությունը՝ Չեսնոկովը թողնում է ատամնաբուժական պրակտիկան և սկսում է դասախոսական աշխատանք։ Սկզբում համարվելով մանրախնդիր մենթոր՝ նա աստիճանաբար հայտնի է դառնում որպես տաղանդավոր մանկավարժ։ Չեսնոկովի համբավը դեռևս հանգիստ չի տալիս Լաստոչկինային, և նա, որպես հերթական հանձնաժողովի ղեկավար, հայտնվում է ատամնաբուժական տեխնիկումում՝ ստուգելու համար, թե արդյոք ամեն ինչ լավ է։ Իրական դեպքն օգնում է ապացուցել նրա դասախոսական տաղանդը. ուսանողուհիներից մեկի ատամը ցավում է, և Չեսնոկովը մյուս ուսանողուհուն հանձնարարում է հեռացնել այն։ Գործողությունը չի հաջողվում, և հանձնաժողովը Չեսնոկովից պահանջում է ավարտին հասցնել ատամի հեռացումը, սակայն տեղեկանալով, որ Չեսնոկովը հրաժարվում է, քանի որ վաղուց չի զբաղվել պրակտիկայով, բոլորը վրդովված են, թե ինչ կարող է նա սովորեցնել ուսանողներին։ Հանկարծ Չեսնոկովն զգում է, որ իր երբեմնի տաղանդը վերադարձել է իրեն, և նա հաջողությամբ հեռացնում է ատամը։ Լուրը ակնթարթորեն տարածվում է քաղաքում, և աշխատասենյակում հավաքվում են մեծ թվով մարդիկ։ Երբ Չեսնոկովը պատրաստվում է հեռացնել հերթական հիվանդի ատամը, ուսանողուհիներից մեկը խնդրում է իրեն թույլ տալ դա անել և հեռացնում է ատամը «Չեսնոկովյան ձևով»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ ՄյագկովՍերգեյ Պետրովիչ Չեսնոկով
  • Վերա Վասիլևա – Լյուդմիլա Իվանովնա Լաստոչկինա
  • Ալիսա ՖրեյնդլիխՄաշա
  • Պանտելեյմոն Կրիմով – Մաշայի հայրը
  • Օլգա Գոբզևա – Տանյա
  • Իգոր Կվաշա – Մերեժկովսկի, արդարության մարտիկ
  • Վալենտին Նիկուլին – հիվանդ, որը ներկայացել է ատամի «ցուցադրական» հեռացման համար
  • Եվգենի Պերով – Յակով Վասիլևիչ Ռուբախին
  • Անդրեյ Պետրով – Կոտիկով, Չեսնոկովի պետը
  • Լեոնիդ Դյաչկով – Մաշայի փեսացուն
  • Ելիզավետա Նիկիշչնա – ուսանողուհի Զավալնյուկ
  • Լյուբով Կորնևա – Կարպովա, բժշկական ուսումնարանի ուսանող
  • Սվետլանա Ստարիկովա – կոմերիտկազմակերպիչ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Էլեմ Կլիմով
  • Սցենարիստ՝ Ալեքսանդր Վոլոդին
  • Օպերատոր՝ Սամուել Ռուբաշկին
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Կամսկի, Բորիս Բլանկ
  • Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
  • Դիրիժոր՝ Վերոնիկա Դուդարովա
  • Նովելա Մատվեևայի և Յուլիա Կիմի երգերը կատարում է Ալիսա Ֆրեյնդլիխը
  • Մոնտաժող՝ Վ. Բելովա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեն, որը երաժշտություն է ստեղծել ֆիլմի համար, ավելի ուշ որոշ երաժշտական դրվագներ ներառել է իր «Հին ոճով սյուիտում» («Сюита в старинном стиле»), որը թողարկվել է 1972 թվականին։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին «Крупный план» կինոմիավորումը ֆիլմը թողարկել է տեսաերիզով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0155028/
  2. Internet Movie Database — 1990.
  3. Плахов А. (2003 թ․ հուլիսի 7). «Ушёл из титров». Журнал «Коммерсантъ Власть», № 26 (529). Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свободин А. Точка отсчёта // Искусство кино. — 1967. — № 3. — С. 34—41.