Ավերում (մուլտֆիլմ)
Ավերում ռուս.՝ Разгром | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կատակ և մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Ուրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3 |
Ռեժիսոր | Վալերի Ուգարով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Ալեքսանդր Լիվշից և Ալեքսանդր Լևենբուկ |
Երաժշտություն | Սանդոր Կալոշ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 135 վայրկյան |
Շարք | Ուրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3 |
Թվական | 1971 |
Ավերում (ռուս.՝ Разгром), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Էդուարդ Ուսպենսկու նույնանուն բանաստեղծության։
№ 3 «Ուրախ կարուսել» մուլտպիլմիկացիոն ալմանախի երեք սյուժեներից առաջինն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայրիկը աշխատանքից տուն է վերադառնում, կոշիկները հանում և նայում շուրջը։ Նրան թվում է, թե տանը աղետ է եղել։ Տղան պատասխանում է, որ ոչինչ չի եղել։ Մայրիկը հարցնում է` իսկ միգուցե մեզ գետաձի՞ է հյուր եկել։ Տղան կրկին ժխտում է։ Մայրիկը վստահ է, որ այդ դեպքում հրաբուխ է պայթել։ Որդին վերջապես ասում է, որ ուղղակի Սերյոժկան է հյուր եկել, և իրենք մի քիչ խաղացել են։ Մայրիկն ուրախանում է, որ անհնագստանալու ոչինչ չկա։
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր՝ Վալերի Ուգարով
- Սցենարիս հեղինակ՝ Էդուարդ Ուսպենսկի
- Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Տեքստը կարդում են՝ Ալեքսանդր Լիվշից, Ալեքսանդր Լևենբուկ
Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալերի Ուգարովը... Նրա ռեժիսորական դեբյուտը կայացել է «Ուրախ կարուսելի» երրորդ ժողովածուի թողարկմամբ, 1971 թվականին. նա նկարահանել է «Ավերում» սյուժեն ըստ Էդուարդ Ուսպենսկու բանաստեղծության։ Թափթփվածության, ուրախ ավերումի, չարաճճիության և անմիջականության թեման հայտնվում է «կարուսելային» այլ սյուժեներում ևս, ինչպես, օրինակ, «Տարօրինակ գորտի մասին», «Արդյո՞ք այս ֆիլմը քո մասին չէ» մուլտֆիլմերում։
- Սերգեյ Կապկով[1]
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сергей Капков. Валерий Угаров // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2Արխիվացված է Օգոստոս 31, 2007 Wayback Machine-ի միջոցով:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Успенский Эдуард Удивительные стихи. — АСТ, 2014. — С. 10—11. — 80 с. — ISBN 978-5-17-085252-9[1]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ավերում» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ավերում» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|