Ենթադրվում է, որ ստեղծագործել է XIV դարում։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կիլիկյան 13-րդ դարի ավետարաններից մեկում (№ 7644, ստացող՝ Սմբատ Գունդստաբլ) գտնվում է Քրիստոսի կյանքին նվիրված յոթ մանրանկար, որոնցից մեկի տակ հեղինակի հիշատակագրությունն է՝
«զԱվետիքս յիշե տէր... զնկարող»։
Ենթադրվում է, որ այդ յոթ մանրանկարները հետագայում են ավելացվել ձեռագրի մեջ։ Ավետիքի մանրանկարների խտացված գույները աղերսվում են վաղ շրջանի հայկական ձեռագրերի երփնագրին։ Նկարների խորքը ծանրաբեռնված է ճարտարապետական կառույցների պատկերներով։ Մարդկային դեմքերը նկարված են լուսավոր գույների համադրությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 614)։