Ավանդ (սմբուկի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանդ (սմբուկի սորտ)

Ավանդ, սմբուկի սորտ։ Ստեղծել են Հ. Մխիթարյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Ավագյանը, Ի. Գազարյանը և Ա. Հովսեփյանը բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է, տերևները՝ հերթադիր են։ Ծաղիկները մեկական են, երկսեռ։ Պտուղը երկարավուն, գլանաձև է, մուգ մանուշակագույն, 200–210 գրամ միջին զանգվածով։ Միջավաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների տեխնիկական հասունացումը 145 օր է։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 600–650 ցենտներ/հեկտար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։