Ավազային բուսաճեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավազային բուսաճեցում, հատուկ անոթների մեջ բույսերի աճեցման եղանակ, որի դեպքում, որպես ենթաշերտ, օգտագործում են լվացված և մշակված կվարցային ավազ և սնուցող լուծույթ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազի խոնավությունը պահպանվում է որոշակի մակարդակի (սովորաբար լրիվ խոնավ ունակության 60–70%-ի) վրա անոթի մեջ ներդրված խողովակով։ Սերմերը ցանում են ավազի մեջ։ Ավազային բուսաճեցումն հաճախ օգտագործում են բույսերի հանքային սնուցումն ուսումնասիրելու համար։ Մեթոդը հնարավորություն է տալիս ճշգրիտ կարգավորել սնուցող լուծույթի բաղադրությունը, խտությունը, թթվայնությունը, ռեակցիան և այլ հատկություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։