«Աստղագուշակը» (ռուս.՝ «Звездочёт»), խորհրդային ռազմական դրամատիկական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Տյուտյուննիկն Անատոլի Մարչենկոյի «Աստղագուշակներ» (ռուս.՝ «Звездочёты») վեպի մոտիվներով ԽՍՀՄ պետական հեռուստառադիոընկերության պատվերով[2]։ Թողարկվել է 1987 թվականին[2]։
Խորհրդային հետախույզ Յարոսլավա Սոբոլևան, որը 1930-ականների սկզբին Գերմանիա է ուղարկվել Սոֆի Վայներտ անունով, առաջադրանք է ստանում գտնել և ոչնչացնել բակտերիոլոգիական զենքի նոր տեսակը։ Առաջադրանքի կատարման համար նա զոհաբերում է կյանքը[2]։