Առնոլդ Մելիքսեթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքսեթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առնոլդ Մելիքսեթյան
Ծնվել էփետրվարի 6, 1949(1949-02-06) (75 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Առնոլդ Լևոնի Մելիքսեթյան (փետրվարի 6, 1949(1949-02-06), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնոլդ Մելիքսեթյանը ծնվել է 1949 թվականին Ստեփանակերտում։ 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստատեխնիկական ուսումնարանը, 1977 թվականին Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը[1]։ Դասավանդում է Տող գյուղի արվեստի դպրոցում։ Ղարաբաղյան շարժումից հետո սկսել է զբաղվել քանդակով։ Աշխատում է փայտով, կավով։

Առնոլդ Մելիքսեթյանի գործերից պահվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է գեղանկարներ, գրաֆիկական գործեր («Ագրեսիա», «Շուշի», «Թունել», երեքն էլ՝ 1995 թ.), քանդակներ («Քանդակ», 1989 թ., փայտ, «Մարդը թիկունքով», 1999 թ., շամոտ, «Հաղթանակ», 2000 թ., գիպս, և այլն)։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ստեփանակերտում (1986 թ.), Երևանում (1993 թ.):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]