Առնոլդո Մարտինես Վերդուգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնոլդո Մարտինես Վերդուգո
 
Կուսակցություն՝ Հեղափոխական դեմոկրատներ, Մեքսիկական կոմունիստական կուսակցություն և Մեքսիկայի միասնական սոցիալիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 12, 1925(1925-01-12)
Ծննդավայր Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանի օր մայիսի 24, 2013(2013-05-24)[1] (88 տարեկան)
Վախճանի վայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Առնոլդո Մարտինես Վերդուգո (անգլ.՝ Arnoldo Martínez Verdugo, հունվարի 12, 1925(1925-01-12), Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 24, 2013(2013-05-24)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի սոցիալիստ քաղաքական գործիչ։

Ծնվել է 1925 թվականին, գյուղացու ընտանիքում։ 1945 թվականից մասնակցել է երկրի երիտասարդական և արհմիութենական շարժմանը։ Գործունեության համար բազմիցս ձերբակալվել է։ 1946 թվականին դարձել է Մեքսիկայի կոմունիստական կուսակցության (ՄԿԿ) անդամ։ 1949-1950 թվականներին եղել է «Նուէվա վիդա» («Nueva Vida») թերթի խմբագիրը և ղեկավարել է ՄԿԿ ԿԿ-ի երիտասարդական հանձնաժողովը։ 1951-1954 թվականներին՝ ՄԿԿ ԿԿ-ի կազմակերպչական հարցերի հանձնաժողովի անդամ, կոմկուսի Մեխիկոյի կուսակցական կոմիտեի քարտուղար՝ պրոպագանդայի և ագիտացիայի գծով։ 1954 թվականից՝ ՄԿԿ ԿԿ-ի, 1959 թվականից՝ ԿԿ-ի քարաուղարության և քաղաքական հանձնաժողովի անդամ։ 1963-1973 թվականներին եղել է ՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարը, 1973–1981 թվականներին՝ կոմկուսի գլխավոր քարտուղարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 345