Առաջին ջութակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին ջութակ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստՁիդրա Ռինկուլե-Զեմզարե
ՀնչյունավորումՍերաֆիմ Անիկեև, Վերա Վասիլևա, Եվգենի Վեսնիկ և Նինա Գուլյաևա
Բեմադրող նկարիչՊյոտր Ռեպկին
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1958

«Առաջին ջութակ» (ռուս.՝ Первая скрипка), 1958 թվականի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ այն մասին, որ տաղանդն առանց աշխատանքի հաջողության չի հասցնի[1]։ 1990-ական թվականներին երկրորդ կեսին «Twic Lyrec» ընկերությունը ձայներիզներով թողարկել է մուլտֆիլմի վրա հիմնված աուդիոհեքիաթ Ալեքսանդր Պոժարովի տեքստով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ ծղրիդը որոշում է, որ պետք է դառնա հայտնի երաժիշտ, ինչպես իր հայրն է, սակայն երաժշտություն սովորելը նրա համար ձանձրալի է։ Նա սիրում է պարծենալ և կարծում է, որ առանց սովորելու էլ ինքը կհասնի իր ուզածին։ Ծղրիդը փախչում է պարապմունքներից, գնում զբոսնելու և հասնում մեղուների մոտ, որոնք կառուցում են մեղրաբջիջներ։ Նա սկսում է պարծենալ, որ ամեն ինչ կարող է։ Սակայն մեղուներն ստուգում են նրան ու արագ հասկանում, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի։ Ծղրիդը խրվում է մեղրի մեջ, և մեղուներն ամոթանք են տալիս նրան ու ազատում։ Արդյունքում ծղրիդը հասկանում է, որ պետք է աշխատի, որ սովորի։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցեարիստ Ձիդրա Ռինկյուլե
Բանաստեղծության հեղինակ Միխայիլ Վոլպին
Բեմադրող ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկո
Բեմադրող նկարիչներ Պյոտր Ռեպկին, Վլադիմիր Սոբոլև
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Բուտակով, Ֆաինա Եպիֆանովա, Վլադիմիր Կրումին, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Գենադի Նովոժիլով, Վլադիմիր Պեկար, Իգոր Պոդգորսկի, Լիդիա Ռեզցովա, Ելենա Խլուդովա, Կոնստանտին Չիկին
Նկարիչ-դեկորատորներ Դմիտրի Անպիլով, Կոնստանտին Մալիշև, Գ․ Նևզորովա, Իրինա Տրոյանովա
Կոմպոզիտոր Ալեքսանդր Վառլամով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Օգնականներ Լիդիա Գորյաչևա, Նինա Մայորովա
Դերերը հնչյունավորել են Սերաֆիմ Անիկեև,
Վերա Վասիլևա,
Եվգենի Վեսնիկ – հայր ծղրիդ, լուսատտիկ,
Նինա Գուլյաևա,
Ելենա Պոնսովա – մեղու,
Սերգեյ Մարտինսոն
Մոնտաժող Նինա Մայորովա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 – Վենետիկի XV միջազգային կինոփառատոնի դիպլոմ

Հեռուստացուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականների սկիզբը մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ։ Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Останкино-1» (1992-1994), МТК (1992—1996), ТВ-6, ОРТ ալիքներով 1995-1996 թվականներին, 1997 թվականի ամռանը և հետագայում, СТС և այլ ալիքներով մուլտֆիլմը բազմիցս կրկնվել է։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS և DVD կրիչներով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում․

  • «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր», Studio PRO Video, 1990-ական թվականներ,
  • «Սոյուզմուլտֆիլմ, հավաքածու № ?», տարածող՝ «Союз», 1990-ական թվականների կեսեր,
  • «Հյուր Տզզան ճանճին» (ռուս.՝ В гости к Мухе-Цокотухе), «Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Տզզան ճանճը» (ռուս.՝ «Муха-Цокотуха», 1976), «Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ «Стрекоза и муравей», 1961), «Մրջյունի ճանապարհորդությունը» (ռուս.՝ «Путешествие муравья», 1983), «Առաջին ջութակ» (1958), «Ժու-ժու-ժու» (ռուս.՝ «Жу-жу-жу», 1966), «Մեծ ուտիճը» (ռուս.՝ «Тараканище», 1963), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն առաջին)» (ռուս.՝ «Приключения кузнечика Кузи (история первая)», 1990), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն երկրորդ)» (ռուս.՝ «Приключения кузнечика Кузи (история вторая)», 1991)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առաջին ջութակ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում