Առանց ակնհայտ պատճառների (ֆիլմ, 1982)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առանց ակնհայտ պատճառների
ռուս.՝ Без видимых причин
Երկիր ԽՍՀՄ
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորEvgeny Tatarsky?
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Առանց ակնհայտ պատճառների» (ռուս.՝ «Без видимых причин»), 1982 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Թաթարսկին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1922 թվականին։ Սիբիրյան մի փոքրիկ քաղաքում մեկը մյուսի հետևից երեք սպանություն է տեղի ունենում։ Սպանությունների միջև կարծես թե ակնհայտ կապ չկա։ Չեկիստ Կամչատովը, որին հանձնարարված է պարզել այդ սպանությունները, պատահականությանը չի հավատում։ Նա սկսում է հետաքննությունը և դուրս է գալիս Մեշչերյակովի հանցախմբի հետքի վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էռնստ Ռոմանով – Կամչատով
  • Իրինա ԱլֆյորովաՆինա Պետրովնա
  • Լև Պրիգունով – Օվչիննիկով
  • Միխայիլ Կոնոնով – Վաժին
  • Իգոր ԴմիտրիևԱլմազով
  • Գեորգի Շտիլ – Բիրյուկ
  • Գեորգի Դրոզդ – Մեշչերյակով
  • Եվգենի Կինդինով – Պլյուսնին
  • Էմանուել Շվարցբերգ – Սինելնիկով
  • Նիկոլայ Լավրով – Կուզնեցով
  • Եվգենի Արտեմև – Ռասպուտին
  • Վալերի Սմոլյակով – Օսոկին
  • Նիկիտա Ստրուկով – Մասլակով
  • Ստեպան Կռիլով – երկաթուղային (լուսագրերում՝ Ալեքսեյ Կռիլով)
  • Վլադիմիր Շևելկով – Վլադիմիր Ստեպանովիչ Յամշչիկով, բանտի պահակախմբի դասակի հրամանատար
  • Տունգիշբայ Ժամկուլով – Կադիրով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Ալեքսանդրով
  • Ռեժիսոր՝ Եվգենի Թաթարսկի
  • Օպերատոր՝ Կոնստանտին Ռիժով
  • Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
  • Նկարիչ՝ Իսահակ Կապլան
  • Մոնտաժող՝ Թամարա Գուսևա[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]