1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։
2001 թվականին ավարտել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համալսարանի կողմից երկու անգամ պարգևատրվել է «Արժանիքների համար» մեդալով։
2009 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի իրավաբանական բաժինը՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
2001 թվականին աշխատանքի է ընդունվել ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում որպես առաջատար խորհրդական։
2004 թվականին նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետի պաշտոնում, աշխատելով մինչև 2008 թվականի հունվարի 15-ը։
2008 թվականի հունվարի 15-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2011 թվականի հուլիսի 25-ին նշանակվել է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Նույն թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։
2013 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի պաշտոնում՝ աշխատելով մինչև 2018 թվականի հունիսի 6-ը։
2020 թվականի մայիսի 29-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։