Աշխատիր ողջ մնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխատիր ողջ մնալ
ռուս.՝ Постарайся остаться живым
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Հիմքգրքերի էկրանավորում
Թվական1986
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳենադի Իվանով
ԴերակատարներԵվգենի Մենշով, Պյոտր Գլեբով և Զդիսլավ Ստոմմա
ՕպերատորԱլեքսանդր Ռիբին
ԵրաժշտությունԼեոնիդ Աֆանասև
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Աշխատիր ողջ մնալ» (ռուս.՝ «Постарайся остаться живым»), խորհրդային ռազմական գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է Գենադի Իվանովն Ալեքսանդր Բելյաևի «Հրամայված է պահպանել» վիպակի հիման վրա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձբալթիկա, 1944 թվական։ Մերձբալթյան պարտիզանները որոշում են պայթեցնել կամուրջը, որով գերմանացիները ռազմամթերք, պարենամթերք և տեխնիկա են տեղափոխում։

Միևնույն ժամանակ խորհրդային հրամանատարությունը նախապատրաստում է զորքերի ռազմավարական հարձակումը, որտեղ կամուրջը պետք է կարևորագույն դեր խաղա։

Գվարդիայի լեյտենանտ Ֆոմիչյովը (Եվգենի Մենշով) և նրա մի խումբ հետախույզները պետք է կատարեն գեներալ Արխիպովի (Պյոտր Գլեբովի) բարդ և շատ կարևոր առաջադրանքը՝ գրավել և ամենակարևորը՝ պահել երկաթուղային կամուրջը մինչև Կարմիր բանակի գլխավոր ուժերի ժամանումը։

Ֆոմիչյովի խումբը ինքնաթիռից իջնում է գերմանացիների թիկունքում, որտեղ անհրաժեշտ է կատարել առաջադրանքը։ Ինքնաթիռը տեղ չի հասնում, այն խոցում է գերմանական ինքնաթիռը։ Խումբը վայրէջք է կատարում կամրջից 20 կմ հեռավորության վրա, և յուրաքանչյուր հետախույզ քարտեզով ինքնուրույն է հասնում անհրաժեշտ վայր։ Հրամանատարությունը չգիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Այնուամենայնիվ, խումբը հայտնում է, որ ամեն ինչ կարգին է։

Առաջադրանքը բավականին բարդ է։ Գերմանացիները շատ լավ են հսկում այդ օբյեկտը, և բացի այդ՝ ականապատել են, ինչը գերմանացիներին հնարավորություն է տալիս պայթեցնել կամուրջն իր առաջին վտանգի դեպքում։

Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են խորհրդային հետախույզները կատարել այդ առաջադրանքը, կարողացել են գրավել, ականազերծել և պահել կամուրջը մինչև Կարմիր բանակի հիմնական ուժերի ժամանումը, և ինչպես են Մերձբալթյան պարտիզանները օգնել խորհրդային հետախույզներին ազատել իրենց հողը գերմանացի զավթիչներից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Մենշով – Ֆոմիչյով
  • Իլոնա Բալսիտ – Ալդոնա
  • Զդիսլավ Ստոմմա – Ալդոնայի հորեղբայրը
  • Պյոտր Գլեբով – գեներալ Արխիպով
  • Յուրի Գորոբեց – գեներալ Մելնիկով
  • Անատոլի Սկորյակին – Բորիսով
  • Վիկտոր Ժիգանով – Սինիցին
  • Սերգեյ Վոլկոշ – Բազելևիչ
  • Յուրի Միխեենկով – Ձյուբա
  • Իգոր Տարադայկին – Երեմեև
  • Արշակ Օհանյան – Աշոտ Սարգսյան
  • Արունաս Սաբոնայտիս – Վալդիս Պարմալիս
  • Յուրի Մալյարով – Գալիև
  • Վիկտոր Վլադիսլավլև – Կորոլկով
  • Վլադիմիր Անիկին – Պախոմով
  • Դմիտրի Գուրկո-Անտոնով – Շարիկով
  • Ստասիս Պյատոնայտիս – Բուկոնտաս
  • Ալգիրդաս Պաուլավիչյուս – Կարչաուսկաս
  • Ռոլանդաս Բուտկյավիչյուս – Յուրգիս
  • Ռոմուալդաս Ուրվինիս – Ալբերտաս
  • Անդրիս Լիելայս – Լեոնաս
  • Արտյոմ Կարապետյանհնչյունավորում, կարդում է կադրիս դուրս թարգմանությունը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Գենադի Իվանով
  • Սցենարիստ՝ Ալեքսանդր Բելյաև
  • Օպերատոր՝ Ալեքսանդր Ռիբին
  • Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Աֆանասև[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]