Անտրակոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Անտրակոլ», քիմիական պատրաստուկ, սնկասպան։ Ազդող նյութը՝ պրոպինեբ[1]։ Թողարկվում է 700 գ/կգ թ. փ-ու ձևով[2]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում է կարտոֆիլի ֆիտոֆտորոզի, մակրոպորոզի և այլի դեմ՝ սրսկումների ձևով։ Պատրաստուկի ծախսի չափաքանակը կգ/հա կարտոֆիլի հիվանդությունների (ֆիտոֆտորոզ, մակրոպորոզ) համար՝ 2, խաղողի վազի (միլդյու)՝ 2,5:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակումներն իրականացվում են վեգետացիայի ընթացքում, վերջինը բերքահավաքից՝ խաղողի վազի համար՝ 28, կարտոֆիլի՝ 20 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը խաղողի վազի և կարտոֆիլի համար՝ 2 անգամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։