Անտենային ցանցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրորդ համաշխարհային պատերազմում օգտագործված անտենային ցանցի սխեման

Անտենային ցանցեր, անտենաների ամենատարածված դասերից մեկը, որի տարրերը կարող են լինել ինչպես թույլ ուղղված ճառագայթիչներ, այնպես էլ սուր ուղղված անտենաներ։

Անտենային ցանցերի կիրառությունը պայմանավորված է հետևյալ պատճառներով․ N տարրերից բաղկացած ցանցը թույլ է տալիս մեծացնել ուղղվածության գործողության գործակիցը, մոտավորապես N անգամ՝ միայնակ ճառագայթիչի նկատմամբ։ Նավիգացիայում, ռադիոլոկացիայում և այլ ռադիոհամակարգերում անտենային ցանցերի շնորհիվ է հնարավոր նեղացնել ճառագայթը աղբյուրի անկյունային կոորդինատների որոշման համար։ Ցանցերի կարևոր առավելություններից է անտենային ճառագայթով տարածության արագ տեսածրումը։

Դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտենային ցանցերի դասակարգումը
Անտենային ցանցերի դասակարգումը

Անտենային ցանցերը կարելի է դասակարգել հետևյալ հատկանիշներով՝ չափսով, ճառագայթիչների երկրաչափական տեղադրմամբ, դրանց գրգռման եղանակով, ցանցով հոսանքների ամպլիտուդա-փուլային բաշխվածությամբ։ Ճառագայթիչների տեղադրման երկրաչափությունից կախված՝ լինում են․ գծային, հարթ, օղակաձև, ուռուցիկ և տարածական անտենային ցանցեր։ Ճառագայթիչների տեղադրումը ցանցում կարող է լինել ինչպես համահեռ (էքվիդիստանտ), որոնցում հեռավորությունը ճառագայթիչների միջև հաստատուն է, և ոչ էքվիդիստանտ, որտեղ հեռավորությունը փոխվում է որոշակի օրենքով կամ պատահական ձևով։ Ըստ գրգռման ձևի տարբերվում են հաջորդաբար և զուգահեռ սնուցման ցանցեր։ Հնարավոր է նաև տարածական գրգռման եղանակը, որը անվանում են նաև օպտիկական։

Մեծ անտենային ցանցերում կիրառում են ճառագայթիչների հաջորդաբար-զուգահեռ սնուցման համակցումներ, հատկապես երբ անտենային ցանցերը բաժանվում են փոքր չափսերի ենթացանցերի։ Հաջորդաբար սնուցման դեպքում ցանցի տարրերը գրգռվում են հաջորդաբար (մեկը մյուսի ետևից), իսկ զուգահեռի դեպքում անկախ են։

Զուգահեռ սնուցման մասնակի դեպք է ցանցի սնուցման "եղևնի" տիպի սխեման։ Տարածական գրգռման դեպքւմ ցանցի տարրերը գրգռվում են առաջնային ճառագայթիրի ընկնող ալիքից։ Անտենային ցանցի սնուցման տրակտում (ֆիդերում) հնարավոր է ազդանշանի տարածական-ժամանակային մշակում։ Ցանցում փուլային բաշխվածության փոփոխությունը սնուցման տրակտում փուլաշրջիչների համակարգի օգնությամբ թույլ է տալիս կառավարել ՈՒԴ-ի մաքսիմումը։ Այդպիսի ցանցերը կոչվում են փուլավորված անտենային ցանցեր (ՓԱՑ)։ Եթե փուլավորված անտենային ցանցի յուրաքանչյուր ճառագայթիչին կամ ճառագայթիրների խմբին միացվում է հզորության ուժեղարար, գեներատոր կամ հաճախականության փոխակերպիչ, այդպիսի ցանցերը կոչվում են ակտիվ փուլավորված անտենային ցանցեր (ԱՓԱՑ)։

Ընդունիչ անտենային ցանցերը ամպլիտուդափուլային բաշխվածության ինքնակառավարումով, կախված ծանգարումային պայմանից կոչվում են ադապտիվ։ Ընդունիչ անտենային ցանցերը, որոնցում ազդանշանը մշակվում է կոհերենտ օպտիկայի մեթոդով, կոչվում է ռադիոօպտիկական։ Ընդունիչ անտենային ցանցերը, որոնցում ամբողջ մշակումը կատարվում է թվայնորեն, կորվում են ՈՒԴ-ի ձևավորման թվային սխեմայով անտենային ցանցեր։

Անտենային ցանցերը, որոնք ձևավորում են մեկ ճառագայոթղ բացվածքից մի քանի անկախ ճառագայթներ և ունեն համապատասխան թվով ելքեր, կոչվում են բազմաճառագայթային։

Տարբերում են հավասարաչափ, էքսպոնենցիալ և ցանցի կենտրոնի նկատմամբ սիմետրիկ ընկնող ամպլիտուդային բաշխվածությամբ ցանցեր՝ կախված գրգռող հոսանքների ամպլիտուդների հարաբերությունից։

Եթե Ճառագայթիչների հոսանքների փուլերը փոխվում են դրանց տեղադրման գծի երկայնքով ըստ գծային օևենքի, ապա այդպիսի ցանցերը կոչվում են գծային՝ փուլային բաշխվածությամբ։ Այդպիսի ցանցերի մասնակի դեպք են՝ սինֆազ (համափուլ) ցանցերը, որոնցում բոլոր տարրերի մակերեսով անցնող հոսանքների փուլերը հավասար են։

Ճառագայթիչների տեղադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ անտենայի ցանցերում կիրառվում են ճառագայթիչների հաջորդաբար-զուգահեռ սնուցման համակցումներ, հատկապես, երբ անտենային ցանցերը բաժանվում են փոքր չափսերի ենթացանցերի։ Հաջորդաբար սնուցման դեպքում, ցանցի տարրերը գրգռվում են հաջորդաբար, իսկ զուգահեռի դեպքում՝ անկախ են։ Զուգահեռ սնուցման մասնակի դեպք է ցանցի սնուցման "եղևնի" տիպի սխեման։ Տարածական գրգռման դեպքում ցանցի տարրերը գրգռվում են առաջնային ճառագայթիչի ընկնող ալիքից։ Անտենային ցանցի սնուցման տրակտում (ֆիդերում) հնարավոր է ազդանշանի տարածական-ժամանակային մշակում։ Ցանցում փուլային բաշխվածության փոփոխությունը սնուցման տրակտում փուլաշրջիչների համակարգի օգնությամբ թույլ է տալիս կառավարել ՈւԴ-ի մաքսիմումը։ Այդպիսի ցանցերը կոչվում են փուլավորված անտենային ցանցեր (ՓԱՑ)։ Եթե փուլավորված անտենային ցանցի յուրաքանչյուր ճառագայթիչին կամ ճառագայթիչների խմբին միացվում է հզորության ուժեղարար, գեներատոր կամ հաճախականության փոխակերպիչ, այդպիսի ցանցերը կոչվում են ակտիվ փուլավորված անտենային ցանցեր (ԱՓԱՑ)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա․Ս․Սարգսյան - Անտենաներ