Անտառապահպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտառապահպանություն, հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, կենդանիների չթույլատրված արածեցումների, աղտոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը։ Հիմնական խնդիրներն են հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, հրդեհների հայտնաբերումն ու մարումը, կամայական հատումների կանխումը, սանիտարական վիճակի հսկումը, անտառօգտագործման և անտառային պաշարների պահպանման արդյունավետ եղանակների իրականացումը։

Անտառապահպանությունը կարգավորվում է ՀՀ անտառային օրենսգրքով (2005)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։