Աննիկա Լինդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննիկա Լինդե
Ծնվել էփետրվարի 26, 1948(1948-02-26) (76 տարեկան)
ԾննդավայրՇյովդե
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունԿոպենհագենի համալսարան (օգոստոս 1999)[1]
Մասնագիտությունբժիշկ, վիրուսաբան և հետազոտող
Ծնողներհայր՝ Gunnar Linde?
Զբաղեցրած պաշտոններStatsepidemiolog?

Աննիկա Լինդե (շվեդ.՝ Annika Linde, փետրվարի 26, 1948(1948-02-26), Շյովդե), շվեդ բժիշկ, վիրուսաբան, պաշտոնաթող քաղաքացիական ծառայող։ 2005-2013 թվականներին աշխատել է վարակիչ հիվանդությունների վերահսկման շվեդական ինստիտուտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդեն ծնվել և մեծացել է Շյովդում։ Բժշկությամբ զբաղվելու նրա ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Լեոն Ուրիսի «Ելք» (Exodus) պոեմը։ 1968 թվականին նա ընդունվել է Գյոթեբորգի համալսարան, որտեղ և սովորել է բժշկական գործ և սոցիոլոգիա, իսկ 1974 թվականին ստացել է գիտական կոչում[2]։ Նա համատեղել է Danderyd հոսպիտալում նշանակված պրակտիկան և Ստոկհոլմի ներկայումս չգործող Roslagstull հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների մասնագետի աշխատանքը։ 1979 թվականին Լինդեն աշխատանքի է անցել շվեդական ազգային մանրէաբանական լաբորատորիայի վիրուսաբանական բաժանմունքում և 1987 թվականին ստացել է դոկտորի կոչում։ 1993 թվականից աշխատանքի է անցել Շվեդական վարակիչ հիվանդությունների վերահսկման ինստիտուտի վարակաբանության բաժանմունքում, որը և ղեկավարեց 2002 թվականից սկսած[3]։ 2005 թվականին նա դարձել է համաճարակաբանության բաժանմունքի վարիչ և նույն թվականին նշանակվել՝ պետական համաճարակաբան[4]։ Այս պաշտոնում Լինդեն աշխատել է մինչև թոշակի անցնելը, 2013 թվականին նրան այդ պաշտոնում փոխարինել է Անդերս Թեգնելը։

Լինդեի հետազոտությունը հիմնականում կենտրոնացած էր հիմնական հետազոտության արդյունքները կլինիկական կիրառություններին հարմարեցնելու վրա։ Նա ուսումնասիրել է մարդու մարմնի արձագանքը տարբեր տեսակի վիրուսների նկատմամբ։ Սկզբում նա կենտրոնացել էր հերպես վիրուսների ուսումնասիրության վրա, այնուհետև՝ գրիպի և շնչառական վիրուսների։ Լինդեն հրատարակել է ավելի քան 200 գրախոսվող գիտական հոդվածներ[5]։

Լինդեն եղել է Կարոլինսկա ինստիտուտի պրոֆեսոր։ 2010 թվականին նա Sveriges ռադիոյի համար վարել է հայտնի Sommar i P1 ռադիոհաղորդման մի դրվագ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ORCID Public Data File 2021 — 2021. — doi:10.23640/07243.16750535.V1
  2. Örn, Peter. «Annika Linde varnar för fortsatt virushot». Läkartidningen. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Annika Linde». Swedish Institute for Communicable Disease Control. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Annika Linde utsedd till statsepidemiolog». Dagens Medicin Sverige. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  5. «SFVH:s studiedagar 19-21 april 2010 på Hotell Skogshöjd i Södertälje». Svensk Förening för Vårdhygien. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.