Անկարգություններ Լիբանանում (2015)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անկարգություններ Լիբանանում
Հակամարտություն Լիբանանում (2011-ից)

Թվական 2015 թվականի օգոստոսի 16՝ մինչև հիմա
Վայր Լիբանան
Պատճառ աղբ փողոցներում,
քաղաքական ճգնաժամ ու նախագահի բացակայություն (մասամբ)
Արդյունք շարունակվում է
Հակառակորդներ
Լիբանան Լիբանան
    • Լիբանան Լիբանանի ոստիկանություն
Ցուցարարներ
Հրամանատարներ
Լիբանան Սալամ Թամմամ
անհայտ է
Կողմերի ուժեր
անհայտ է անհայտ է
Ռազմական կորուստներ
տուժեց մոտ 30 ոստիկան տուժեց մոտ 170 ցուցարար

Անկարգություններ Լիբանանում, 2015 թվականի օգոստոսի 22-ից՝ սկսվել են որպես մայրաքաղաքի փողոցներից աղբը մաքրելու պահանջով խաղաղ ցույցեր, ապա վերածվել անկարգությունների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 22-ին սկսվեցին խաղաղ ցույցեր քաղաքի փողոցներից աղբը մաքրելու պահանջով, բայց այն տապալվեց ագրեսիվ երիտասարդության պատճառով ու ակցիան դարձավ բախում ոստիկանների հետ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, ցուցարարների շարք են մտել սադրիչներ, ովքեր այրվող խառնուրդներով մի քանի շշեր շպրտեցին օրենքի պաշտպանների շարքեր։ Բացի դրանից, դիմակավոր անձինք փորձում էին ջարդել թանկարժեք խանութների ու առևտրային ֆիրմաների ցուցափեղկերը։ Իրավակարգի ներկայացուցիչներին չմնած այլ ընտրություն, քան օգտագործել հատուկ միջոցներ ցույցերի ցրման համար ու քաղաքի փողոցներում վերականգնել հանգստությունը։ Ավելի ուշ ոստիկաններն ու ժանդարմները վերականգնեցին վերահսկողությունը Լիբանանի մայրաքաղաքի փողոցներում։ Ռիադ Սոլխայի հրապարակն ու հարակից փողոցները ազատագրվեցին ցուցարարներից[1]։

Օգոստոսի 23-ին երկրի վարչապետ Սալամ Թամմամը հայտարարեց հրաժարական տալու մտադրության մասին[2]։

Հենց այդ օրը Դահր ալ-Բայդար գյուղի բնակիչները Լեռնային Լիբանանի մարզում փակեցին Բեյրութի ու Դամասկոսի միջև ավտոմոբիլային ճանապարհը։ Ավտոմեքենաները կարող էին շարժվել միայն դեպի Լիբանանի մայրաքաղաք։ Անկարգությունները Լիբանանում սկսվեցին հանրահավաքի արդյունքում, որի ժամանակ պահանջներ առաջադրվեցին կառավարության հրաժարակը, առաջին հերթին ներքին գործերի նախարար Նուհադա Մաշնուկին ու բնապահպանության նախարար Մոհամեդ Մաշնուկի[3]։

Օգոստոսի 25-ին Լիբանանի կառավարությունը Թամամ Սալյամի գլխավորությամբ անցկացրեց արտահերթ նիստ նվիրված թափոնների վերամշակման խնդրին ու Բեյրութում մի քանի օր ընթացող ցույցերին։ «Մարդիկ դժգոհ էին քաղաքների փողոցներում աղբի կուտակումներից, սակայն շուտով ակցիան կրեց քաղաքական բնույթ։ Հիմա ակտիվիստները պահանջում են կառավարության հրաժարականը։ Կառավարության նիստը անցավ ապարդյուն։ Լիբանանի կառավարությունը չի կարող միակարծիք լինել թե ինչպես լուծել ճգնաժամը։ Ու դա միայն շատացնում է քաղաքացիների դժգոհությունը։ Բեյրութում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Իրավապահների ձեռքերում կան վահաններ ու մահակներ, իսկ ամբոխը վանկարկում է կարգախոսներ ու ոստիկանների հասցեին հնչեցնում վիրավորանքներ։ Բողոքի ակցիաներին մասնակցում են տարբեր խմբեր, այդ թվում «Հեզբոլլահը»։ Սակայն ցույցերի հիմնական շարժիչ ուժը համարվում է շարժումը, որի անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «Դուք գարշահոտ եք», — ասում են ցուցարարները։ Առաջիկայում ցույցերին կմիանան նոր խմբեր։ Օրինակ` «Վարչակարգին դեմ երիտասարդությունը»[4]։

Օգոստոսի 26-ին Բեյրությում ցուցարարները կառավարության շենքի դեմից բախումների մեջ մտան ոստիկանության ուժերի հետ, արդյունքում ձերբակալվեց ավելի քան 40 մարդ։ Եվս մի քանի տասնյակ մարդիկ հոսպիտալացվեցին։ Ընդհանուր ակցիային մասնակցում էին հարյուրավոր մարդ։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ, ջրցան, ռետինե փամփուշտներ[5]։

Լիբանանի նախարարների կաբինետը ընդհանուր հայտարարի չեկավ, ինպես լուծել երկրի մայրաքաղաք Բեյրութի փողոցներում աղբի հարցը։ Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամի կարծիքով, իրենց ծառայությունների համար կապալառուների կողմից առաջարկվող բարձր գները երկրի բյուջեն թույլ տալ չի կարող։ «Հեզբոլլահ-ի» կողմից աջակցվող կառավարության վեց նախարարների, պատրաստ են հեռանալ կառավարությունից։ Խնդիրը առաջացավ մի ամիս առաջ, այն բանից հետո, երբ փակվեց Բեյրութի գլխավոր աղբանոցը։ Ամռան շոգին աղբի կույտերը փտում էին հենց քաղաքի փողոցներում կամ այրվում բնակիչների կողմից։ Արդյունքում ուժեղ հոտ լցվեց փաստացի ամբողջ քաղաքում։ Տեղական բնակչությունը վրդովված էին աղբի խնդիրը լուծելու իշխանությունների անկարողությունից։ Աղբի հետ խնդիրը դարձավ երկրում ընդհանուր քաղաքական ճգնաժամի դրսևորման գագաթնակետը։ Լիբանանի իշխանությունները որոշումներ չեն ընդունում այն ժամանակվանից ի վեր, երբ ավելի քան մի տարի խորհրդարանը չկարողացավ ընտրել նախագահ[6]։

Օգոստոսի 29-ին ցուցարարները կրկին հավաքվեցին Բեյրութի գլխավոր հրապարակում, ու պահանջեցին Թամամ Սալյամի կառավարության անհապատաղ հրաժարականը։ Ցույցի մասնակիցները՝ քաղաքացիական հասարակական ակտիվիստներ ու երիտասարդական միությունների անդամներ։ Մասսայական դժգոհությունների առիթը նույնն է` առաջին հերթին իշխանությունների անկարողությունը կազմակերպել աղբի մաքրումն ու հեռացումը։ Այս խնդիրը 40 աստիճան շոգի պայմաններում Լիբանանի մայրաքաղաքը դրեցին էկոլոգիական աղետի եզրին։ Ի լրումն մշտական էլեկտրաէներգիայի ընդհատումների ու գների աճի։ Մարդկանց նաև նյարդայնացնում է այն, որ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության հասնել Լիբանանի նոր նախագահի կամ նոր ընտրական օրենքի շուրջ, որպեսի անցկացնեն խորհրդարանական ընտրություններ։ Առանց նախագահի երկիրը ապրում էր 2014 մայիսից[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]