Անթալիայի տուրիզմի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթալիայի տուրիզմի ակադեմիա
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է2000
Կայքantcol.ru

Անթալիայի տուրիզմի ակադեմիա (անգլ.՝ Academy of Tourism Antalya), ռուսերեն և անգերեն լեզուներով ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն Թուրքիայում։ Այն արտոնագրված է Թուրքիայի կրթության նախարարության կողմից և հավատարամագրված է ԱՄՆ ասոցիացիաների կրթության ինստիտուտի կողմից (AH & LA): Վերապատրաստման համակարգը հիմնված է «EI-AHLA» և «BKF» կրթական ծրագրերի հիման վրա։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթալիայի տուրիզմի ակադեմիան (EDUANT), որի կազմի մեջ է մտնում «Ozel Antalya» տուրիզմի միջազգային քոլեջը, հիմնադրվել է 2000 թվականին, այն Թուրքիայի առաջին ուսումնական հաստատություններից մեկն է, որն ուսանողներին սկսել է հավաքագրել ԱՊՀ երկրներից՝ ռուսերենով ուսուցման համար։ Երկու տարի Անթալիայում և մեկ տարի անց Եվրոպայում ուսման ավարտից հետո ուսանողները ստանում են բակալավրի աստիճան։

Սպիտակ, կապույտ, դեղին ֆիրմային գույներն ընտրվել են 2004 թվականին, ուսանողների ընդհանուր քվեարկությամբ։

Ակադեմիայի ուսումնական կենտրոնը գտնվում է Թուրքիայի Անթալիա քաղաքում։

Նոր կամպուս[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին կառուցվեց նոր կամպուս, որը հագեցած էր ավելի քան 8000 մ քառակուսի տարածքով կրթական մասնաշենքերով՝ ժամանակակից սարքավորումներով և համակարգչային տեխնոլոգիաներով, կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի գործնական պարապունքների անցկացման լաբարատորիաներով, բաց կիսաօլիմպիական լողավազանով, փակ լողավազանով, լողավազան՝ բուժիչ ծովային ջրով, 405 տեղանոց ռեստորանով և սրճարանով, պարային ստուդիայով և դիսկոտեկների դահլիճով, մարզադահլիճով և ֆիթնես ակումբով։

Ղեկավարություն և դասախոսական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր՝ Զաֆեր Բիկկենօղլու (Zafer Bikkenoglu):

Ակադեմիայի դասախոսներն ունեն առաջին և բարձրագույն որակավորման դասակարգ, անցնում են տարեկան որակավորման դասընթացներ, թեստավորում։ Թափուր հաստիքների համար ուսուցիչների ընտրությունն իրականացվում է մրցույթային հիմքերով։

Ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցումը իրականացվում է առկա և հեռակա ձևերով, ինչպես նաև հնարավորություն է տալիս համատեղել աշխատանքն ու ուսուցումը։ 9-րդ դասարանի հիմքի վրա ուսման տևողությունը տևում է 4 տարի, 11-րդ դասարանի՝ 3 տարի, ուսումնառության ժամանակահատվածում ներառված է 6 ամսվա պրակտիկա՝ 5 աստղանի հյուրանոցում։ Ուսուցումը վճարովի է, հնարավորություն կա շահելու դրամաշնորհ և ստանալ արտոնություններ։

Ակադեմիայի ուսանողներ կարող են դառնալ 9-րդ և 11-րդ դասարանի շրջանավարտները, թերի մասնագիտական և բարձրագույն հաստատությունների շրջանավարտները։ Բացի այդ, ակադեմիայում մշակվել է Ատլանտյան ծովափի խոշորագույն հյուրանոցներում պրակտիկա անցնելու հատուկ ծրագիր ողջ սեզոնի ընթացքում։

Մասնագիտություններ, որոնք վերապատրաստվում են Աթալիայի զբոսաշրջության համար.

  • «Տուրիզմ»
  • «Հյուրանոցային բիզնես»
  • «Ռեստորանային բիզնես»
  • «Տնտեսությունը տուրիզմի և Քեյթերինգի համար»
  • «PR և մարկետինգ»
  • «Զանգվածային միջոցառումների կազմակերպում»։

Ակադեմիայում դասընթացներն անց են կացվում Ռուսաստանի և Եվրոպական չափանիշների համաձայն։ Ակադեմիայում իրականացվում են ուսանողների և դասասխոսների կողմից մշակված սոցիալական նախագծերը. Դպրոցների միջազգային օլիմպիադա[1], երիտասարդության համարզբոսաշրջության փառատոն[2], ղազախ գեղեցկության մրցույթ «Казақ аруы Түркия»[3][4], «Ընդհանուր թելադրություն»[5], համաքաղաքային տոների կազմակերպում, որոնց մասնակցում են ոչ միայն ուսանողները, այլ նաև շատ ռուսներ Անթալիայում։

Ակադեմիան հանդիսանում է «ATLAS» միջազգային ասոցացիայի անդամ[6], ընդգրկված է Եվրոպայի հյուրընկալության դպրոցների ցանկում՝ «Best Hospitality Schools in Europe» (EURODIP)[7], ինչպես նաև անդամակցվում է զբոսաշրջության և հյուրընկալության կրթության ասոցացիայում (AMFORHT)[8]: 2014 թվականի տուրիզմի ակադեմիան դարձել է անգլերենի միջազգային «TOEFL» քննության ընդունման սերտիֆիկացված կենտրոն[9]։ Բացի այդ Անթալիայի զբոսաշրջության ակադեմիան ՄԱԿ-ին առընթեր զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության « UNWTO»-ի ասոցացված անդամ է[10]։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթալիայի տուրիզմի ակադեմիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հյուրանոցների ասոցացիայի[11], կրթական ինստիտուտի, Բուդաբեշտի հանրային կապերի, բիզնեսի և արվեստի ինստիտուտի (BKF), Դերբիի համալսարանի (Մեծ Բրիտանիա), Եվրոպական EU համալսարանի (Իսպանիա), IMI (Շվեցարիա) հյուրանոցային կառավարման միջազգային ինստիտուտի, Թուրան քոլեջի (KZ) (Ղազաղստան), ինչպես նաև ավելի քան 200 ուսումնական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում[12]։

Կեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտարերկրյա ուսանողները բնակվում են ակադեմիայի նստավայրում, որտեղ նրանց տրամադրվում է ամեն ինչ, որն անհրաժեշտ է, հարմարավետ հանգստի և ուսուցման համար։ Աջակցվում է ուսանողների մշտական համակողմանի զարգացմանը՝ ժամանակակից լատինոամերիկյան պարերի ստուդիա, հիփ-հոփ, վոկալ, ջութակ և դաշնամուր, կարատեի, քունգ-ֆուի, ֆուտբոլի և վոլեյբոլի բաժինները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Международная Олимпиада для школьников». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  2. «Фестиваль туризма для юношества». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Ежегодный конкурс казахских красавиц "Казак аруы Туркия"». 09.06.2015.
  4. «Телеканал «СТВ». Новости. "ҚАЗАҚ АРУЫ ТҮРКИЯ 2015"». 08.04.2015.
  5. «Всероссийский конкурс по проверке грамотности населения "Тотальный диктант"». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին.
  6. «Международная ассоциация ATLAS». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «Best Hospitality Schools in Europe (EURODIP)». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. «Ассоциация образования в сфере туризма и гостеприимства (AMFORHT)». 09.06.2015.(չաշխատող հղում)
  9. «Центр приема международного экзамена по английскому языку TOEFL». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. «Всемирная туристическая организация при ООН – UNWTO». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  11. «Институт Ассоциации Отелей США». 09.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.
  12. «Партнёры Академии туризма Антальи». 09.06.2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]