Անդրե Բեդողլույան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Բեդողլույան
Ծնվել էփետրվարի 18 1920
ԾննդավայրԼիբանան, Զահլե
Մահացել էապրիլի 13 2010
ՔաղաքացիությունԼիբանան Լիբանան
Ազգությունհայ
ԿրոնՀայ կաթողիկե եկեղեցի Հայ կաթողիկե եկեղեցի
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Աշխատանքվարդապետ
Զբաղեցրած պաշտոններauxiliary bishop? և տիտղոսավոր եպիսկոպոս

Անդրե Բեդողլույան[1] (արևմտ․հայ․՝ Անդրե Բեդօղլույան, անգլ․՝ André Bedoglouyan, փետրվարի 18, 1920(1920-02-18), Զահլե, Լիբանան - ապրիլի 13, 2010(2010-04-13)[2]), հայ եկեղեցական գործիչ, լիբանանահայ վարդապետ, Հայ Կաթողիկե եկեղեցու օժանդակ հիերարք։

Բեդողլույանը ծնվել է Լիբանանի Զահլե քաղաքում, որտեղ քահանա է ձեռնադրվել 1945 թվականի դեկտեմբերի 25-ին, Զմմառի Սուրբ Տիրամոր վանքի միաբանության կողմից։ 1971 թվականի հուլիսի 24-ին նշանակվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն օժանդակ եպիսկոպոս, ինչպես նաև Կոմանա Արմենիայի տիտղոսավոր եպիսկոպոս։ Վերջնական եպիսկոպոս է ձեռնադրվել 1971 թվականի սեպտեմբերի 19-ին։ Բեդողլույանը, որպես օժանդակ եպիսկոպոս, թոշակի է անցել 1994 թվականի նոյեմբերի 5-ին։ Բեդողլույանը մահացել է 2010 թվականի ապրիլի 13-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Comana Armeniae (Titular See) [Catholic-Hierarchy]». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 http://www.catholic-hierarchy.org/bishop/bbedo.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]