Ամորձու երակների հանգուցավոր լայնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամորձու երակների հանգուցավոր լայնացումը հիվանդություն է։ Լինում է առաջնային (ինքնուրույն) և երկրորդային (ախտանշային)։ Առաջնայինի պատճառներն են՝ սեռական օրգաններում հաճախակի կատարվող արյունալեցումը, երակների փականային անբավարարությունը, ամորձին բարձրացնող մկանների թուլությունը։

Ախտանիշներն են՝ ամորձիների, փոշտի և աճուկային շրջանների ձգող ցավերը, որոնք սաստկանում են քայլելիս և ֆիզիկական լարվածության ժամանակ։ Երկրորդայինը այլ հիվանդությունների ախտանիշ է (կոնքի խոռոչի բորբոքային պրոցեսներ, երիկամների ուռուցք)։

Բուժումը կոնսերվատիվ է, արդյունք չլինելու դեպքում՝ վիրաբուժական։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 327