Ամոնիակատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամոնիակատներ, ամոնիակի և այլ նյութերի (սովորաբար՝ աղերի) միացմամբ ստացվող կոմպլեքսային միացություններ են։ Ամոնիկատներում ամոնիակի մոլեկուլը միացած է մետաղ իոնին և գտնվում է կոմպլեքսի ներքին ոլորտում։ Մետաղների մեծ մասը (հատկապես՝, քրոմը, կոբալտը և պլատինային խմբի տարրերը) առաջացնում են կայուն ամոնիկատներ։ Չափազանց անկայուն են ալկալիական և հողալկալիական մետաղների ամոնիկատները։ Տարբեր կայունություն և գույն ունենալու շնորհիվ ամոնիկատները օգտագործվում են մետաղների հայտնաբերման և բաժանման համար։ Գյուղատնտեսության մեջ ազոտական պարարտանյութերի (ամոնիումի նիտրատ, միզանյութ և այլն) ջրային լուծույթները հագեցնում են ամոնիակով և ստացված ամոնիկատները, որոնք չափազանց հարուստ են ազոտով (35—45%), օգտագործում որպես հեղուկ պարարտանյութ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնիակատներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 325