Ամերիկանա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ամերիկանա» (անգլ.՝ Americana), վեպ, ամերիկացի գրող Դոն Դելիլոյի առաջին գիրքն է (1971)[1]։ Դելիլոն ստեղծել է վեպը ընկերների հետ Մենուով ճամփորդելիս[2]։ 1989 թվականին Դելիլոն վերանայել է տեքստը՝ մի քանի էջ կտրելով բնօրինակից։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը պատմում է նախկին հեռուստատեսային ղեկավար Դևիդ Բելլի մասին, որը դարձել է ավանգարդիստական ռեժիսոր։

Սկսելով ժամանակակից կորպորատիվ մարդու հիվանդության ուսումնասիրությունից, վեպը վերածվում է իրականությունը խեղաթյուրելու ֆիլմի ունակության հարցին, քանի որ Բելը ստեղծում է ինքնակենսագրական ճանապարհային ֆիլմ[3]։

Այս պատմությունը վերաբերում է ամերիկյան պաթոլոգիայի արմատներին և ներկայացնում է այն թեմաները, որոնք Դելիլոն ընդլայնել է «Անուններ» (1982), «Սպիտակ աղմուկ» (1985) և «Կշեռքներ» (1988) պատմվածքներում։

Վեպի առաջին կեսը կարելի է դիտարկել որպես կորպորատիվ աշխարհի քննադատություն, իսկ երկրորդ կեսն արտահայտում է ժամանակակից ամերիկյան կյանքի վախերն ու երկընտրանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wood, William (2010). «Don DeLillo». The Point. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. Begley, Adam (Fall 1993). «Don DeLillo, The Art of Fiction No. 135». The Paris Review. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. Duvall, John N. (2008). The Cambridge Companion to Don DeLillo. Cambridge University Press p. 13. ISBN 978-1-1398-2808-6.