Ամերիկայի բանկի աշտարակ (Մանհեթեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ամերիկայի բանկի աշտարակ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է2009 թ.
Մակերես195 095 քառակուսի մետր
Փոստային դասիչ10036
Ամերիկայի բանկի աշտարակ (Մանհեթեն) (ԱՄՆ)##
Ամերիկայի բանկի աշտարակ (Մանհեթեն) (ԱՄՆ)

Ամերիկայի բանկի աշտարակ, Նյու Յորքում, Մանհեթենում՝ Բրայանթ պուրակում գտնվող 1,200 ֆուտ (366 մ) բարձրությամբ երկնաքեր է։ Այն գտնվում է Մանհեթենի վեցերորդ փողոցում՝ 42-րդ և 43-րդ փողոցների միջև։

1 միլիարդ $ արժողությամբ նախագիծը նախագծվել է Քուկֆոքս ճարտարապետական ընկերության կողմից, և գովազդվել էր, որ կլինի աշխարհի ամենաորակյալ ու էկոլոգիապես մաքուր շինություններից մեկը։ Այն Նյու Յորքի չորս ամենաբարձր կառույցներից մեկն է, Առևտրի համաշխարհային կենտրոն 1ի, 432-րդ պուրակի պողոտայի և Էմփայր Սթեյթ Բիլդինգի հետ միասին ԱՄՆ-ի ամենաբարձր շինությունների կազմում է, 2009 թվականի տվյալներով[1]։

Շինության այգիների սենյակը բաց է հասարակության համար 43-րդ փողոցից և 6-րդ պողոտայից։

Բարձրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի բանկի աշտարակի բարձրության համեմատությունը (կենտրոն)
Շինություն
Անուն
Ճարտարապետական
Բարձրություն
Հարկ
Բարձրություն
Առևտրի համաշխարհային կենտրոն 1 1,776 ֆուտ (541 մ) 1,368 ֆուտ (417 մ)
432-րդ պուրակի պողոտա 1,396 ֆուտ (426 մ) 1,396 ֆուտ (426 մ)
Էմփայր Սթեյթ Բիլդինգ 1,472 ֆուտ (449 մ) 1,250 ֆուտ (380 մ)
Ամերիկայի բանկի աշտարակ 1,200 ֆուտ (370 մ) 953.5 ֆուտ (290.6 մ)
Քրայսլեր Բիլդինգ 1,046 ֆուտ (319 մ) 925 ֆուտ (282 մ)
Նյու Յորք Թայմս Բիլդինգ 1,046 ֆուտ (319 մ) 748 ֆուտ (228 մ)

ճարտարապետական ծայրաձողը[2] ներառյալ, Ամերիկայի բանկի աշտարակը բարձրությամբ չորրորդն է Նյու Յորքում։ Այս մասին պաշտոնապես հայտնել է բարձրադիր շենքերի եւ քաղաքային ուրբանիզացման խորհուրդը[3]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունիսին Նյու Յորքի գիտությունների ակադեմիան սկսեց էլ ավելի կարևորել նմանատիպ կանաչ հատկությունները[4]։

2099 թվականի հոկտեմբերին շինությունները ներկայացվեց Ազգային աշխարհագրական ալիքով ցուցադրվող "Մեգաշինություններ" հեռուստատեսային սերիայի 100-րդ սերիայում[5]։

2010 թվականի հունիսին, Ամերիկայի բանկի աշտարակը ստացավ 2010 թվականի «Ամերիկայի լավագույն բարձրահարկ շինություն» մրցանակը[6]։

Շինարարական միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարական նյութերը ընկել են շինությունից հետևյալ երեք դեպքերում՝

  • հոկտեմբերի 17, 2007 թվական․ շինարարական բեռնարկղի իջեցումը վերամբարձ կռունկով տևեց շուրջ մեկ րոպե, որը վնասեց աշտարակը և ութ մարդու տորբեր մարմնական վնասվածքներ հասցրեց[7]։ Բեռնարկղը ջարդեց որոշ հարկերի պատուհանները, որոնց կտորները անձրևի նման թափվեցին ներքև՝ փողոցի վրա։ Ութ մարդ ստացավ տարբեր կտրվածքներ ու կապտուկներ։ Շինարարական վարչությունը որոշեց որոշ ժամանակով ընդհատել շինարարական աշխատանքները։
  • օգոստոսի 12, 2008 թվական․ 1500 կգ քաշով ապակե վահականը ընկավ մայթին։ Երկու մարդ ստացել էին մարմնական վնասվածքներ[8]։
  • սեպտեմբերի 17, 2008 թվական․ բեռնարկղի բեկորները ընկել էին ապակե վահանակի վրա, և պատճառ էին դարձել, որ 50-րդ հարկից ապակե կտորները ընկնեին մայթերին և փողոցին։ Ոչ ոք չէր տուժել[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. C.J. Hughes (2008 թ․ նոյեմբերի 5). «New Skyscraper Stars in National Geographic Show». Architectural Record. archrecord.construction.com. Արխիվացված օրիգինալից հունիսի 12, 2011-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
  2. «Photo of Bank of America Tower: Elevations». Emporis. Cook + Fox Architects, LLP. 2005 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «100 tallest completed buildings in the world». Council on Tall Buildings and Urban Habitat. 2011 թ․ փետրվարի 3. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  4. «Green Buildings Solutions: What's Working? Post Occupancy Evaluation». New York Academy of Sciences. 2010 թ․ ապրիլի 15. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  5. See MegaStructures
  6. «CTBUH 9th Annual Awards, 2010». Council on Tall Buildings and Urban Habitat. Վերցված է 2007 թ․ հունիսի 15-ին.
  7. «Crane's Bucket Falls 53 Stories In Midtown». WNBC. 2007 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Hauser, Christine (2008 թ․ օգոստոսի 12). «At a Midtown Intersection, Another Sheet of Glass Falls». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Glass Falls 50 Floors From Midtown Building». NY1. 2008 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]