Ամարա (Տևրիկի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ամարա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՏևրիկի գավառակ
Այլ անվանումներԱբարա, Ավարա, Համարա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Ամարա, քաղաք-ամրոց Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքի մոտակայքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է դժվարամատույց և բարձադիր վայրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է IX դարում։ Հայտնի է եղել որպես պավլիկյանների ռազմական հենակետերից մեկը։ Կարևոր դեր է ունեցել նաև 870-ական թվականների Բյուզանդական կայսրության դեմ մղված պայքարի ժամանակ։

1021-1080 թվականներին պատկանել է Սեբաստիայի Արծրունիների իշխանությանը։

Ըստ ենթադրությունների քաղաքն ավերվել է XIII-XIV դարերում` մոնղոլների տիրապետության ժամանակ։ Ըստ ոմանց բնակավայրը նույն Ամասիա քաղաքն է, կամ էլ Էմիրքյոյ և Էմիրլի գյուղերից մեկնումեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 211

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն