Աճման խթանիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աճման խթանիչներ ներծին կամ ատածին ծագում ունեցող քիմիական նյութեր, որոնց թույլ կոնցենտրացիաներն արագացնում են բույսերի աճը։ Աճման խթանիչներ ազդելով բջջի ընդհանուր կենսագործունեության վրա, բարձրացնում են բջջապլազմայի թափանցելիությունը ջրի նկատմամբ, ակտիվացնում՛ շնչառական պրոցեսները, բջիջների բաժանումը և բույսերի պաշտպանողական ռեակցիան։

Աճման խթանիչներից լայնորեն կիրառվում են աուքսինները և գիբերեչինը։ Աճման խթանիչներ օգտագործվում են բույսերը հանգստի վիճակից հանելու, պատվաստման ժամանակ կտրոնների արմատակալման արագացման, լոլիկի. խաղողի խոշոր. անսերմ պտուղ ստանալու համար են։ Աճման խթանիչների բարձր դոզաներն արգելակում են բույսերի աճը, առավել մեծ քանակությունը ստանում էհերբիցիդային հատկություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերբիցիդներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 270