Աղվես կուզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվես կուզու
Աղվես կուզու
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Trichosurus vulpecula
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Աղվես կուզու[1][2] կամ խոզանակապոչ[2] կամ սովորական կուզու-աղվես[2]. կուսկուսների ընտանիքի կաթնասուն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 32-58 սմ է, պոչի երկարությունը` 24-40 սմ, քաշը` 1,2-4,5 կգ։ Սեռական դիմորֆիզմն արտահայտված է. արուները շատ ավելի մեծ են, քան էգերը։ Կուզուն ունի սուր դնչիկ, երկար ականջներ, մոխրագույն, երբեմն շագանակագույն մորթի,երբեմն հանդիպում են ալբինոսներ։ Պոչը երկար է ու փափկամազ։ Քրոմոսոմների դիպլոիդ քանակը՝ 2n = 20:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է արևելյան Ավստրալիայի մեծ մասում, արևմտյան Ավստրալիայում, մասնավորապես Պերտի մերձակայքում, մայրցամաքի հյուսիսում և Թասմանիա կղզում։ 19-րդ դարում կուզու աղվեսը տեղափոխվեց Նոր Զելանդիա։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզու աղվեսն ապրում է ծառերի վրա, ակտիվ է գիշերը։ Օրվա ընթացքում նա հանգստանում է ծառերի փչակներում կամ յուրահատուկ բների մեջ։ Նաև պատրաստում է բներ։ Սնվում է տերևներով, հատապտուղներով, մրգերով։

Զուգավորման սեզոնը հստակ ժամկետներ չունի, այն տևում է ամբողջ տարվա ընթացքում։ Նոր Զելանդիայում, սակայն, ըստ Քրոուլի[3] տվյալների, հստակ սահմանված բազմացման շրջանը ապրիլից հուլիսն է։ Սերնդատվությունը տեղի է ունենում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և մարտ-մայիս ամիսներին։ Հղիությունը տևում է 16-18 օր։ Ծնվում է մեկ ձագուկ, որը մոր հետ ապրում է մինչև 9 ամիս։ Ընդհանուր առմամբ, կյանքի տևողությունը կազմում է մինչև 13 տարի։

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գիշատիչները, որոնք որսում են կուզու աղվեսին, գիշատիչ թռչուններ են և մողեսները: Նախկինում մարդիկ մեծ քանակությամբ ոչնչացնում էին այդ կենդանիներին նրանց արժեքավոր մորթու համար։ Այն արտահանվում էր Ավստրալիայից ՝ «ավստրալիական օպոսիում» կամ «Ադելաիդական շինշիլա» անվամբ։ Միայն 1906 թվականին Նյու Յորքի և Լոնդոնի մորթեղենի շուկաներում վաճառվել է 4 միլիոն կուզուի կաշի։ Այսօր այս տեսակը գտնվում է պաշտպանության տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: Омега, 2007. — С. 435. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  2. 2,0 2,1 2,2 Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 19. — 10 000 экз.
  3. Crawley, M. C. A live-trapping study of Australian brush-tailed possums, Trichosurus vulpecula (Kerr), in the Orongorongo Valley, Wellington, New Zealand(անգլ.) // Australian Journal of Zoology. — CSIRO, 1973. — Т. 21(1). — С. 75—90. — doi:10.1071/ZO9730075