Աղջիկը, որի հետ ես ընկերություն էի անում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը, որի հետ ես ընկերություն էի անում
ռուս.՝ Девчонка, с которой я дружил
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև
Սցենարի հեղինակԱլեքսանդր Պոպով
ՕպերատորՍեմյոն Իվանով
ԵրաժշտությունՎլադիմիր Մակլակով
ԿինոընկերությունԼենֆիլմ

«Աղջիկը, որի հետ ես ընկերություն էի անում» (ռուս.՝ «Девчонка, с которой я дружил»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տունը, որտեղ ապրում է Ֆեդյա Ստրելցովը, ժամանում են նոր բնակիչներ՝ հայր և դուստր։ Աղջիկը շատ է դուր գալիս տղային, և նա սկսում է նրա հետ ծանոթանալու առիթ փնտրել։ Շուտով Ֆեդյան ու Նադյան ընկերանում են, դպրոցում նստում են մի սեղանի շուրջ, միասին սովորում դասերը։ Այդ ժամանակ Ստրելցով ավագը, որն էքսկավատոր էր աշխատեցնում, ոսկի է գտնում և տալիս պետությանը։ Ֆեդյան հպարտ է հորով, բայց մի օր, երբ պատրաստվում է որսի գնալ, հոր կոշիկների մեջ գտնում է ոսկե իրեր։ Ֆեդյան Նադյային է վստահում իրեն տանջող կասկածները, թե արդյոք իր հայրն ազնիվ է։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող հանգուցալուծում է ստանում, բայց շուտով տղան ստիպված է լինում բաժանվել իր ընկերոջից, որովհետև Նադյան հոր հետ մեկնում էր նոր շինհրապարակ՝ Հեռավոր Արևելք։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդմիլա Բոլտրիկ – Նադեժդա
  • Յուրի Ֆիսենկո – Ֆեդյա
  • Անդրեյ Տրետյակով – Բորկա Իվոլգին
  • Անդրեյ Չեռնեցով – Էդիկ «Բանան»
  • Լարա Նեսմաչնայա – Լիզա
  • Կիրիլ Լավրով – Գրիգորի Ստրելցով, էքսկավատորավար, Ֆեդյայի հայր
  • Տ. Շամարդինա – Ֆեդյայի մայրը
  • Պավել Ուսովնիչենկո – Զեռնով, Նադյայի հայրը
  • Վասիլի Մերկուրիև – Քեռի Կոլյա
  • Գեորգի Սատինի – Իվան Ալեքսեևիչ, մաթեմատիկայի ուսուցիչ
  • Լիդիա Կոլպակովա
  • Սվետլանա Մազեվոցկայա

Նկարանհանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
  • Սցենարիստ՝ Ալեքսանդր Պոպով
  • Օպերատոր՝ Սեմյոն Իվանով, Սերգեյ Իվանով
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով

Քնադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Կիրա Պարամոնովան ֆիլմի մասին ասել է․ «Տղայի ու աղջկա ընկերության հավերժական խնդիրը ֆիլմում հետաքրքիր լուծում է գտել։ Այդ պատճառով էլ երեխաները չեն նկատել որոշ ուղղագիծ բառեր և ոչ պակաս ուղղագիծ դրամատիկական կառուցվածք»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]