Ակդաղ (լեռ)
Appearance
(Վերահղված է Աղդաղ (լեռնագագաթ, Հայկական Պար)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակդաղ (այլ կիրառումներ)
Ակդաղ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա |
Ակդաղ լեռ, լեռ Հայկական լեռնաշխարհում Արևմտյան Եփրատի ձաղակողմյան վտակ Դերջանի ավազանում, Մամախաթուն քաղաքից մոտ 19-20 կմ հարավ-արևելք[1]։ Տեղակայված է Հայկական Պար լեռնահամակարգում, նրա արևելյան հատվածում, Գայլատու լճի հարավային կողմում։ Ինչպես ենթադրում է Ղ. Ալիշյանը Աղդաղ է կոչվել տարվա մեծ մասը ձյունածածկ լինելու պատճառով։ Ալիշանը նույնացնում է Փիրիլի կամ Փիրլուն լեռան հետ («Այրարատ» էջ 3), մինչդեռ հենց իր գծած քարտեզում դրանք նշանակված են իբրև տարբեր լեռներ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 133 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 169 — 992 էջ։