Ահմադ Մաթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմադ Մաթար
 
Կուսակցություն՝ Ժողովրդի գործողություն կուսակցություն
Կրթություն՝ Շեֆիլդի համալսարան և Սինգապուրի ազգային համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1940(1940-08-13) (83 տարեկան)
Ծննդավայր Սինգապուր
Քաղաքացիություն  Սինգապուր

Ահմադ Մաթար (անգլ.՝ Ahmad Mattar, ամբողջական անունը՝ Ահմադ բին Մուհամեդ Մաթար[2], օգոստոսի 13, 1940(1940-08-13), Սինգապուր), սինգապուրցի նախկին քաղաքական գործիչ, Սինգապուրի կառավարության անդամ[3]):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Մաթարը ծնվել է 1940 թվականի օգոստոսի 13-ին։ Ռաֆլսի ինստիտուտի շրջանավարտ Մաթարը 1963 թվականին ավարտել է Սինգապուրի համալսարանը՝ մասնագիտանալով ֆիզիկայի բնագավառում։ Ահմադը մագիստրոսի աստիճան ստացել է Շեֆիլդի համալսարանում՝ Կոլոմբո Փլան կազմակերպության տրամադրած կրթաթոշակով, իսկ դոկտորի աստիճան ստացել է Սինգապուրի համալսարանում։ Նախքան քաղաքական դաշտ մտնելը՝ դասախոսել է Սինգապուրի պոլիտեխնիկում և ղեկավարել բնակելի տարածքներում երթևեկային աղմուկի ազդեցության մասին առաջին մեծածավալ ուսումնասիրությունը (ուսումնասիրությունը ապագայում հիմք հանդիսացավ երթևեկային աղուկին վերաբերող օրենքների և հետազոտությունների համար)[4]։ 1972 թվականին Աբդուլ Ռահիմ Իսհակի երաշխավորությամբ Ահմադ Մաթարն առաջադրվել էր Լենգ Քի ընտրատարածքում, այնուհետև՝ Սիգլափ ընտրատարածքում։ 1985-1995 թվականներին հանդիսացել է Բնապահպանության նախարար[5]։ Որպես Բնապահպանության նախարար՝ նրա պաշտոնավարման տարիները հայտնի են քլորֆտորածխածիններ պարունակող աերոզոլների վաճառքի համար սահմանափակումների խստացմամբ և աղտոտման դեմ պայքարելու նպատակով ուղղիչ աշխատանքային կարգերի ներդրմամբ։ 1991 թվականին Ահմադ Մաթարը նախատեսում էր հրաժարական տալ Կառավարության իր պաշտոնից, սակայն նորընտիր վարչապետ Գոհ Չոք Թոնգը կարողացավ հետ պահել նրան։ 1996 թվականին նա դուրս եկավ քաղաքականությունից և հեռացավ ասպարեզից։

Ահմադ Մաթարը նաև եղել է Մոնդակիի հիմնադիր նախագահը (1982-1989), որը հիմնվել էր մալայան/մուսուլմանական համայնքի կրթությամբ և բարեկեցությամբ զբաղվելու համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mathematics Genealogy Project — 1997.
  2. National Library Board, Singapore. «Ahmad Mattar». Eresources.nlb.gov.sg. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «Welcome to Raffles Alumni, your connection to the Raffles network and beyond». alumni.ri.edu.sg. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Distinguished Science Alumni Awards 2004: Ahmad MATTAR». National University of Singapore. 2004.
  5. «EBSCOhost - 23054550 - "Environment" as a Social Concern: Democratizing Public Arenas in Singapore?». Web.b.ebscohost.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Annual Report – Aspiring Beyond Limits» (PDF). Yayasan MENDAKI. 2014. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]