Ակետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ակետի
ֆր.՝ Aketi
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ԵրկրամասՆերքին Ուելե
ԲԾՄ419 մ
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն40 507 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1
Ակետի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Ակետի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Ակետի (ֆր.՝ Aketi), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսում՝ Ներքին Ուելեի նահանգում։ Գտնվում է ծովի մակարդակից 419 մետր բարձրության վրա։

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Ակետեի բնակչությունը կազմում է 40 507 մարդ[1]։ Բնակչության մեծամասնությունը խոսում է լինգալա լեզվով։ Ակետիում գործում է օդանավակայան և երկաթուղային կայարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղութային դարաշրջանում բելգիացի սպա Լուի Նապոլեոն Չալթինի պատվին քաղաքը կոչվել է Պորտ Չալթին։ Իր ներկայիս անվանումը ստացել է 1971 թվականին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անկախացումից հետո[2]։

Կոնգոյի ճգնաժամի տարիներին Ակետին եղել է պատերազմական գործողությունների թատերաբեմ։ Սկզբնական շրջանում Ակետիի համար պայքարել են սպիտակ արևմտականներն ու հռոմեական կաթոլիկները[3]։ Ակետեի համար մղվող մարտերում զոհվել է մեկ ամերիկացի միսիոներ, իսկ կաթոլիկադավան մի շարք քահանաներ ենթարկվել են ծեծի։

1964 թվականի նոյեմբերին այն ընկել է իշխանական ուժերի տիրապետության տակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Congo (Dem. Rep.): largest cities and towns and statistics of their population». World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 21-ին.
  2. Auzias, Dominique; Labourdette, Jean-Paul (2006). Congo: république démocratique. Petit Futé. էջ 70. ISBN 2-7469-1412-3.
  3. Garrison, Lloyd (1964 թ․ հոկտեմբերի 24). «Priests Report U.S. Cleric Died After Beating by Congo Rebels». New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  4. Associated Press. «Gendarmes Hunt for Hostages». nytimes.com. The New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակետի» հոդվածին։