Ալվառինջի կռիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալվառինջի կռիվ (1905), տեղի է ունեցել Ալվառինջ գյուղի մոտ (Մուշից հարավ-արևելք) 1905 թ. հոկտեմբերին, Գևորգ Չավուշի ֆիդայիների խմբի (11 հոգի) և թուրք զինվորների միջև։ Քուրդ Մահմուդ աղայի մատնությամբ տեղեկանալով ֆիդայիների՝ Ալվառինջում գտնվելու մասին՝ 3000-անոց թուրք-քրդական զորքը պաշարել է գյուղը։ Անհավասար կռվում զոհվել է ֆիդայիների մեծ մասը, Գևորգ Չավուշը կարողացել է փրկվել։ Գյուղ մտած զինվորները կոտորել են գյուղացիներին (130-150 հոգի)։ Այդ անհաջող մարտից հետո Գևորգ Չավուշի խումբը պառակտվել է։

Ալվառինջի կռիվն անկում ապրող հայդուկային շարժման վերջին ճիգերից էր. այնուհետև հայդուկային կռիվներ Տարոնում գրեթե չեն եղել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա-Դո, Գևորգ Չավուշ, Բեյրութ, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։