Ալյումինի օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալյումինի օքսիդ, ալյումինի և թթվածնի միացությունը՝ Al2O3։ Անգույն, կարծր, ջրում անլուծելի բյուրեղային նյութ, խտությունը՝ 3960 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 2050°C։ Լուծվում է թթուներում և ալկալիներամ՝ առաջացնելով ալյումինի աղեր և ալյումինատներ։

Ալյումինի օքսիդը և նրա հիդրատները ամֆոտեր են։ Բնության մեջ ալյումինի օքսիդն հանդիպում է որպես կորունդ, սուտակ և շափյուղա, որոնք գունավորված են տարբեր մետաղների աղեր պարունակելու պատճառով։ Սակայն ալյումինի օքսիդի հիմնական պարունակողները և ելանյութը բոքսիտներն են։ Արհեստական ալյումինի օքսիդը կոչվում է ալունդ։ Բարձր մաքրության ալյումինի օքսիդ է ստացվում Հրազդանի լեոնաքիմիական կոմբինատում։ Կիրառվում է ալյումինի, հրակայուն և էլեկտրամեկուսիչ նյութերի, ադսորբենտների, կատալիզատորների արտադրության համար, օգտագործվում է որպես հղկանյութ, ժամացույցի քար, զարդաքար, ինչպես նաև կավահող անվան տակ՝ ալյումինի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png