Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Կարգախոս | Առաջ դեպի ապագա |
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցած կուսակցության հիմնադիր համագումարով։
Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ցենտրիստական քաղաքական ուժ է, որի քաղաքական պլատֆորմը հիմնված է պետական կառավարմանը և տնտեսական կարգերին վերաբերող սոցիալիստական և լիբերալ համակարգերի առավել արդարացված և արդյունավետ կիրառվող առանձին դրույթների համադրության վրա։ Կուսակցությունն ընդունում է ազատական հիմքերով համակարգի գոյության անհրաժեշտութունը, սակայն քաղաքացիների սոցիալական ապահովության և սոցիալական արդարության անվերապահ գերակայության ու պետության կարգավորիչ դերակատարմամբ համակարգվող տնտեսության պայմաններում։